Արցախի լուծարման մասին հրամանագիրն առոչինչ է, չունի իրավաբանական ուժ, ստորագրվել է ժողովրդի բնաջնջման սպառնալիքի ներքո. ՀայաՔվե
BLOGԱրցախի Հանրապետությունն ստեղծվել է ժողովրդի կամարտահայտության հիման վրա, մասնավորապես՝ 1991 թ․ դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքում, և ոչ ոք իրավասու չէ չեղարկելու այդ կամարտահայտության հիմքերը։
Արցախի լուծարման մասին հրամանագիրն առոչինչ է, չունի իրավաբանական ուժ, ստորագրվել է ժողովրդի բնաջնջման սպառնալիքի ներքո։ Իսկ ուժի սպառնալիքի ներքո կնքված միջազգային պայմանագրերն առոչինչ են ու չունեն իրավաբանական ուժ՝ ըստ Միջազգային պայմանագրերի մասին Վիեննայի 1969 թ․ կոնվենցիայի 51-րդ և 52-րդ հոդվածների։
Ուշագրավ է, որ պաշտոնական Բաքվի մեջբերումներն Արցախի նախագահի այդ հրամանագրից ինքնին վկայում են, որ Բաքուն ընդունում է՝ Արցախի Հանրապետությունն ուներ սուբյեկտայնություն։
2020 թ․ 44-օրյա պատերազմի, դրան հաջորդող ժամանակաշրջանում տարաբնույթ ռազմական ու ահաբեկչական գործողությունների, զինված հարձակումների և հատկապես 2023 թ․ սեպտեմբերի 19-ի լայնամասշտաբ գործողությունների հետևանքով է Ադրբեջանն օկուպացրել Արցախի Հանրապետության տարածքը։
1
“My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.
2
Trust and reach across the globe
3
Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Ne...
4
AraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback
5
Ucom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable Gifts



