Ֆրանսիայի կառավարությունը պետք է բոյկոտի Ադրբեջանում COP29-ը և պահանջի անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին. ՀայաՔվե
БЛОГՖրանսիացի երեսուն քաղաքական գործիչ, այդ թվում՝ Լորան Վոկյեն և Անն Իդալգոն, կոչ են արել ֆրանսիական կառավարությանը բոյկոտել նոյեմբերի 11-ին Բաքվում անցկացվող COP29 համաժողովը։
Նրանք դատապարտել են Ֆրանսիայի մասնակցությունն այս միջոցառմանը` այն համարելով որպես աջակցություն Ադրբեջանի կոռումպացված ռեժիմին, ինչպես նաև Հայաստանի դեմ ուղղված սպառնալիքների անտեսում։
Բացի այդ, իրավապաշտպան կազմակերպությունները, ինչպիսիք են Human Rights Watch-ը և Freedom Now-ն, հաղորդել են Ադրբեջանում քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումների, ինչպես նաև քաղբանտարկյալների, այդ թվում՝ մարդասեր և բարերար Ռուբեն Վարդանյանի և 22 հայ պատանդների նկատմամբ ոտնձգությունների մասին:
Քաղաքական գործիչները նշում են, որ անհնար է խոսել շրջակա միջավայրի պաշտպանության մասին՝ անտեսելով հյուրընկալող երկրում տեղի ունեցող քաղաքական ճնշումներն ու բռնությունները։ Նրանք կոչ են անում Ֆրանսիայի կառավարությանը բոյկոտել COP29-ը և ղեկավարել հայ պատանդների ազատ արձակման, Լեռնային Ղարաբաղից 120,000 փախստականների վերադարձի և Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման միջազգային արշավը։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



