Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ Չինաստանի ազգային օպերային թատրոնում. միջազգային մրցույթի մանրամասները

КУЛЬТУРА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Չինաստանը պետական մակարդակով ունի ցանկություն ցույց տալ այլ մշակույթ, նրանք շահգրգռված են տաղանդով, մեծ ու շատ կայացած երկիրը չունի կոմպլեքս ներկայացնելու, որ իրենք արժևորում են նման մրցույթը։ Վեհ է հնչում, բայց պատկերացրեք՝ Պեկինի ազգային օպերային թատրոն, շքեղ դահլիճ, Խաչատրյան, և երեխաները մրցում են հենց Խաչատրյանի անվան շուրջ։ Ունեինք երեխաներ, որ արևելքը զգում էին այնպես, որ ես չէի կարող պատկերացնել։ Օրինակ, Հայաստանում նոյեմբերի 20-ին Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնի բացմանը Լեյա Զուն սովորել էր Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը հատուկ միջոցառման բացման համար, նա այնպես էր մեկնաբանում այն նուրբ երանգները, որոնք մենք ենք զգում մեր գենետիկ կոդով, որ կարող էինք միայն հիանալ»։

IMG_0653.jpeg (173 KB)

Այսպես է նկարագրում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Խաչատրյանի անվան պատանեկան միջազգային մրցույթը։ Նոյեմբերի 1-ին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում՝ Չինաստանի ազգային օպերային թատրոնում, հնչել են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ ազդարարելով նրա անվան պատանեկան միջազգային մրցույթի մեկնարկը։ Միջոցառումն առաջին անգամ կազմակերպել էր «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը՝ Չինաստանի պետական-մշակութային կառույցների աջակցությամբ։ Մրցույթն անցկացվել է երեք անվանակարգերում՝ ջութակ, թավջութակ և դաշնամուր, և ստացել է մեծ միջազգային արձագանք: Մրցույթին մասնակցել են աշխարհի ավելի քան 300 պատանի երաժիշտներ՝ ներկայացնելով իրենց կատարողական վարպետությունը 10 օրվա ընթացքում։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, կատարումներով ուղեկցել է եզրափակիչ փուլի մասնակիցներին։

IMG_0653-1.jpeg (173 KB)

Այս համագործակցությունն ավելի է ամրապնդել հայ-չինական մշակութային կապերը և բարձրացրել Խաչատրյանի երաժշտության ճանաչումը միջազգային բեմերում։ Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետներ, այդ թվում՝ հայ երաժիշտներ Սերգեյ Սարաջյանը (դաշնամուր), Հայկ Կազազյանը (ջութակ) և Միքայել Հախնազարյանը (թավջութակ):

Առանձնահատուկ հաջողությամբ հանդես է եկել 15-ամյա հայ ջութակահար Էդուարդ Դայանը, որը նվաճել է առաջին մրցանակը՝ Խաչատրյանի «Երգ-պոեմի» լավագույն մեկնաբանության համար։

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանն ընդգծեց՝ Չինաստանի պետական կառույցների հետ համատեղ այսպիսի նախագծերի իրականացումը հնարավորություն է տալիս հանրահռչակել Խաչատրյանի երաժշտությունը և Հայաստանի մշակութային ժառանգությունը: «Սա նաև նոր մակարդակի վրա է բարձրացնում երկու երկրների հարաբերությունները՝ ամրապնդելով փոխադարձ մշակութային կապերը»,-հավելեց նա:

IMG_0655.jpeg (210 KB)

Այս նախագիծն աչքի է ընկել լայն միջազգային արձագանքով. բացման համերգը հավաքել էր ավելի քան մեկ միլիոն առցանց դիտող։

Չնայած մրցույթի մեծ հաջողությանը, կազմակերպիչները բախվել են ֆինանսական և կազմակերպչական խնդիրների։ Թովմասյանն անդրադարձավ հիմնադրամի գրասենյակային տարածքի բացակայությանը և կարևորեց պետական աջակցությունը մեծացնելը։

«Մրցույթի կազմակերպումը բացառապես չինական կողմի ֆինանսավորմամբ է իրականացվել։ Հայկական կողմի ներգրավվածությունը կարևոր է՝ նման միջոցառումները լիարժեք երկխոսության օրինակ դարձնելու համար»:

Այս մշակութային նախաձեռնությունը նոր ճանապարհ է բացում հայկական երաժշտությունը համաշխարհային հարթակներում ավելի ճանաչելի դարձնելու համար, նշեցին բանախոսները։

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества