Նոր պատերա՞զմ. ի՞նչ սպասել Թրամփից
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությունները բուռն քնննարկումների առարկա դարձան համաշխարհային հանրության շրջանում։
Քաղաքագետների կարծիքով՝ Պուտինի կոշտ հայտարարությունը, որ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս իր զենքն օգտագործել ռուսական օբյեկտների դեմ, նշանակում է, որ 3–րդ համաշխարհային պատերազմը նշմարվում է։
Միացյալ Նահանգների հեռացող վարչակազմը, ելնելով իրենց անձնական շահերից, փորձում են մեծ և գլոբալ պատերազմ հրահրել, բայց հարց է ծագում՝ եթե գնում են, ապա ինչո՞ւ են հրահրում։ ԱՄՆ–ում տեղի ունեցած նախագահական ընտրություններից և Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո որոշակի հույս նշմարվեց պատերազմի ավարտի հետ կապված, քանի որ Թրամփը խոստացել էր, որ ընտրվելուն պես կլուծի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այս արյունալի պատերազմի հարցը։
Արդյո՞ք հնարավոր է 3–րդ համաշխարհային պատերազմը, և ո՞ր երկրների միջև կհայտարարվի սպասել առաջին պայթյունը․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ։
«ԱՄՆ–ի գալիք վարչակազմը խնդիր ունի տնտեսական առումով վերականգնել երկրի արդյունաբերությունը։ Եվ այս հարցում ունեն ավելի լուրջ մրցակից, քան Ռուսաստանը․ խոսքը Չինաստանի մասին է։ Միացյալ Նահանգները խնդիր ունեն զսպելու Չինաստանի տնտեսական զարգացումը, խնդիր ունեն արգելելու չինական արտադրանքի՝ հատկապես էժան արտադրանքի մուտքը ԱՄՆ»,– նշեց քաղաքագետը։
ԱՄՆ–ի կենտրոնացվածությունը, ըստ Մաթևոսյանի, լինելու է, ամենայն հավանականությամբ, ընդդեմ Չինաստանի։
Հարցին, թե արդյոք ԱՄՆ֊ն կդադարեն ֆինանսավորել Ուկրաինային, Մաթևոսյանը պատասխանեց․ «ԱՄՆ–ում դեմոկրատների և հանրապետականների միջև կա որոշակի հակասություն, ԱՄՆ–ի մամուլն ուսումնասիրելիս կարելի է տեսնել, որ տարբերակներ են առաջարկվում պատերազմի դադարեցման համար, որ Ուկրաինան մաս չի կազմելու ՆԱՏՕ–ի, և պատերազմը կկասեցնեն։ Նախնական մոտեցումներից տեսնում ենք, որ բավականին մեծ զիջում կա ԱՄՆ–ի կողմից։ Իհարկե, հունվարից, առաջին իսկ օրվանից, որ Դոնալդ Թրամփը կստանձնի պաշտոնը, իրենք կդադարեն Ուկրաինային ֆինանսավորել, բայց այն, որ իրենց կուսակցության վերնախավում զգալի տրամադրությունների փոփոխություն կա, դա չի կարող չազդել Ուկրաինայի ֆինանսավորման մակարդակի վրա»։
Ըստ Մաթևոսյանի՝ ռուս–ուկրաինական կոնֆլիկտից հետո մի շարք կոնֆլիկտներ են լինելու, որից առաջինը լինելու է ԱՄՆ–ի և Չինաստանի միջև, սակայն, նա չի բացառում, որ դա կարող է մեկնաիկել զուգահեռ ռուս–ուկրաինական կոնֆլիկտին։
«Թրամփն ասել է, որ 200-300% մաքսատուրքեր է մտցնելու չինական ապրանքների վրա, հիմա սա պատերա՞զմ է, թե՞ ոչ։ Օրինակ՝ Թուրքիան փակել է հայ–թուրքական սահմանը, հիմա դա պատերազմի տեսա՞կ է, թե՞ ոչ։ Պատերազմը միայն իրար վրա կրակելը չէ։ Բացի այս, պատերազմական գործողություններ կարող են լինել հարավ–արևելյան Ասիայում ևս»,– հավելեց Մաթևոսյանը։
Մարիաննա Արամյան
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live