Yerevan, 23.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նոր պատերա՞զմ. ի՞նչ սպասել Թրամփից

INTERNATIONAL NEWS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությունները բուռն քնննարկումների առարկա դարձան համաշխարհային հանրության շրջանում։

Քաղաքագետների կարծիքով՝  Պուտինի կոշտ հայտարարությունը, որ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս իր զենքն օգտագործել ռուսական օբյեկտների դեմ, նշանակում է, որ 3–րդ համաշխարհային պատերազմը նշմարվում է։

Միացյալ Նահանգների հեռացող վարչակազմը, ելնելով իրենց անձնական շահերից, փորձում են մեծ և գլոբալ պատերազմ հրահրել, բայց հարց է ծագում՝ եթե գնում են, ապա ինչո՞ւ են հրահրում։ ԱՄՆ–ում տեղի ունեցած նախագահական ընտրություններից և Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո որոշակի հույս նշմարվեց պատերազմի ավարտի հետ կապված, քանի որ Թրամփը խոստացել էր, որ ընտրվելուն պես կլուծի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այս արյունալի պատերազմի հարցը։

Արդյո՞ք հնարավոր է 3–րդ համաշխարհային պատերազմը, և ո՞ր երկրների միջև կհայտարարվի սպասել առաջին պայթյունը․  այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց  քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ։

«ԱՄՆ–ի գալիք վարչակազմը խնդիր ունի տնտեսական առումով վերականգնել երկրի արդյունաբերությունը։ Եվ այս հարցում ունեն ավելի լուրջ մրցակից, քան Ռուսաստանը․ խոսքը Չինաստանի մասին է։ Միացյալ Նահանգները խնդիր ունեն զսպելու Չինաստանի տնտեսական զարգացումը, խնդիր ունեն արգելելու չինական արտադրանքի՝ հատկապես էժան արտադրանքի մուտքը ԱՄՆ»,– նշեց քաղաքագետը։

ԱՄՆ–ի կենտրոնացվածությունը, ըստ Մաթևոսյանի, լինելու է, ամենայն հավանականությամբ, ընդդեմ Չինաստանի։ 

Հարցին, թե արդյոք ԱՄՆ֊ն կդադարեն ֆինանսավորել Ուկրաինային, Մաթևոսյանը պատասխանեց․ «ԱՄՆ–ում դեմոկրատների և հանրապետականների միջև կա որոշակի հակասություն, ԱՄՆ–ի մամուլն ուսումնասիրելիս կարելի է տեսնել, որ տարբերակներ են առաջարկվում պատերազմի դադարեցման համար, որ Ուկրաինան մաս չի կազմելու ՆԱՏՕ–ի, և պատերազմը կկասեցնեն։ Նախնական մոտեցումներից տեսնում ենք, որ բավականին մեծ զիջում կա ԱՄՆ–ի կողմից։ Իհարկե,  հունվարից, առաջին իսկ օրվանից, որ Դոնալդ Թրամփը կստանձնի պաշտոնը, իրենք կդադարեն Ուկրաինային ֆինանսավորել, բայց այն, որ իրենց կուսակցության վերնախավում զգալի տրամադրությունների փոփոխություն կա, դա չի կարող չազդել Ուկրաինայի ֆինանսավորման մակարդակի վրա»։

Ըստ Մաթևոսյանի՝ ռուս–ուկրաինական կոնֆլիկտից հետո մի շարք կոնֆլիկտներ են լինելու, որից առաջինը լինելու է ԱՄՆ–ի և Չինաստանի միջև, սակայն, նա չի բացառում, որ դա կարող է մեկնաիկել զուգահեռ  ռուս–ուկրաինական կոնֆլիկտին։

«Թրամփն ասել է, որ 200-300% մաքսատուրքեր է մտցնելու չինական ապրանքների վրա, հիմա սա պատերա՞զմ է, թե՞ ոչ։ Օրինակ՝ Թուրքիան փակել է հայ–թուրքական սահմանը, հիմա դա պատերազմի տեսա՞կ է, թե՞ ոչ։ Պատերազմը միայն իրար վրա կրակելը չէ։ Բացի այս, պատերազմական գործողություններ կարող են լինել հարավ–արևելյան Ասիայում ևս»,– հավելեց Մաթևոսյանը։

Մարիաննա Արամյան

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts