Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Այդքան քաղցր ու այդքան ցանկալի «դառը ջուրը». «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շոկոլադ» տերմինը տարբեր պատմական ժամանակաշրջաններում հասկացվել է, ընդհանուր առմամբ, որպես կակաոյի հատիկների վրա հիմնված ապրանք, բայց... տարբեր կերպ: Մինչև 17-րդ դարի սկիզբը շոկոլադը դառը համով սառը, տտիպ ըմպելիք էր, որը ստացվում էր կակաոյի մանրացված հատիկներից։ 17-րդ և 18-րդ դարերում հարուստ եվրոպացիներն օգտագործում էին տաք շոկոլադը՝ որպես քաղցր ըմպելիք, որը հաճախ խառնում էին կաթի և համեմունքների հետ: 19-րդ դարի երկրորդ կեսից սկսած շոկոլադը խմիչք չի եղել, այլ եղել է կակաոյի յուղի վրա հիմնված պինդ մթերք՝ սալիկ շոկոլադ։ Արևադարձային Ամերիկայում նախակոլումբիական ժամանակներում սառը, հաճախ առանց քաղցրի ըմպելիքներ էին պատրաստում կակաոյի հատիկներից, որոնք քիչ ընդհանրություն են ունեցել ժամանակակից շոկոլադի հետ: Կակաոյի հատիկները եգիպտացորենի հատիկների և կծու պղպեղի հետ միասին մածուկի են վերածել, այնուհետև այդ մածուկը հարել ջրի հետ: Խմելուց առաջ ըմպելիքը լցրել են անոթից անոթ, մինչև հայտնվի թանկարժեք փրփուրը։ Ֆերմենտացված ըմպելիքը չի տրվել կանանց և երեխաներին։ Այն խմել են միայն ազնվական ծագում ունեցող տղամարդիկ, մարտիկները, շամանները և զոհաբերության համար նախատեսված մարդիկ։

1519 թվականին իսպանացի գեներալ Էրնան Կորտեսն իջել է Մեքսիկայի ափ։ Հյուրերի պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ ացտեկների առաջնորդ Մոնթեսումա Երկրորդն իսպանացիներին հյուրասիրել է կակաոյի հատիկներից պատրաստված թանձր հարած ըմպելիք՝ վանիլով, կծու պղպեղով և համեմունքներով, որը մատուցվել է մաքուր ոսկուց ամանի մեջ: Ացտեկներն այդ ըմպելիքն անվանել են «chocolatl» (դառը ջուր): Այդ ացտեկական բառից էլ առաջացել է «շոկոլադ» բառը: 1527 թվականին Կորտեսը, վերադառնալով հայրենիք, իր հետ բերել է ոչ միայն կակաոյի հատիկներ, այլ նաև շոկոլադ պատրաստելու տեխնոլոգիան։ Իսպանիայում ըմպելիքը գնահատել են։ Սկսվել են կակաոյի կանոնավոր մատակարարումները Նոր Իսպանիայից։ Խմիչքը պատրաստել են ոչ միայն ազնվական հիդալգոները, այլ նաև ճիզվիտ վանականները։ Կակաոյի քերած հատիկների վրա աստիճանաբար սկսել են մեղր ավելացնել (այն ժամանակ շաքարի փոխարինիչը), բաղադրատոմսից հանել են չիլի պղպեղը, իսկ ավելի ուշ սկսել են ավելացնել վանիլին՝ հաճելի հոտ ստանալու համար։ Որոշ գուրմաններ նախընտրել են ծեծած պնդուկով և նարնջի ծաղիկներով շոկոլադներ, մինչդեռ մեքսիկական Օախակա քաղաքի միանձնուհիները մշակել են անիսով և դարչինով շոկոլադի օրիգինալ բաղադրատոմս: Փոշին ավելի լավ լուծելու համար իսպանացիները տաքացրել են ըմպելիքը, և պարզվել է, որ այն ավելի համեղ է դառնում տաք վիճակում։

Չնայած Սավոյի դուքս Էմանուել Ֆիլիբերը զարմացրել էր իր պալատականներին էկզոտիկ ըմպելիքով դեռևս 1557 թվականին, սակայն այն լայն ժողովրդականություն է ձեռք բերել Իտալիայում միայն կես դար անց: 1606 թվականին ֆլորենցիացի Ֆրանչեսկո Կարլետին, նկարագրելով իր ճանապարհորդությունը աշխարհով մեկ, հրատարակել է այդ քաղցր և շատ թանձր ըմպելիքի բաղադրատոմսը։ Իտալացիները բարձր են գնահատել այն և եղել են առաջինը, որ հիմնել են շոկոլադի զանգվածային արտադրություն: Այն ժամանակ Եվրոպայում սուրճը գործնականում անհայտ էր, իսկ Չինաստանից բերված թեյը համարվում էր արևել յան հրաշք, այն նույնիսկ ավելի թանկ էր, քան կակաոն։ Շոկոլադի սրճարաններ են սկսել բացվել Իտալիայի խոշոր քաղաքներում, առաջին հերթին՝ Վենետիկում, որտեղից էլ նորույթը թափանցել է Գերմանիա, Ավստրիա և Շվեյցարիա։ Այն բանից հետո, երբ Իսպանիայի թագավորի դուստրը՝ Աննա Ավստրիացին, ամուսնացել է ֆրանսիացի թագավոր Լյուդովիկոս 13-րդի հետ, ֆրանսիացիներն են ծանոթացել տաք շոկոլադին։ Այն սիրված է եղել Լյուդովիկոս 14–րդի արքունիքում։ 1657 թվականին մի ֆրանսիացի Լոնդոնում բացել է առաջին «շոկոլադի տունը», որտեղ այցելուներին տաք շոկոլադ են մատուցել։ 1655 թվականի Անգլոիսպանական պատերազմի ժամանակ իսպանացիները կորցրել են Ջամայկա կղզին, որտեղ եղել են կակաոյի ծառերի մեծ պլանտացիաներ։ Այսպիսով, իսպանական հումքի մենաշնորհը վերջնականապես խարխլվել է։

Մեկ բաժակ տաք շոկոլադը որպես աղանդեր դարձել է լավ ճաշակի, բարգավաճման և հարգանքի նշան ողջ Եվրոպայի բարձր հասարակության մեջ:Շոկոլադին վերագրվել են տարբեր բուժիչ հատկություններ, այդ թվում՝ աֆրոդիզիակ։

Ըմպելիքը պատրաստվել է ջրի և շաքա

րավազի հավելումով՝ հաճախորդի ճաշակով և ցանկությամբ, քանի որ այն շատ թանկ է արժեցել։ Տաք շոկոլադը բավականաչափ թունդ է եղել, սակայն Ջամայկայում ապրող բրիտանացիները սկսել են դրա վրա կաթ ավելացնել, ինչը շոկոլադին տվել է անհրաժեշտ թեթևությունը։ Այդ ժամանակվանից ըմպելիքը հասանելի է դարձել նույնիսկ երեխաների համար: Մինչև 1798 թվականը Փարիզում արդեն կար շոկոլադի մոտ 500 սրճարան, իսկ Անգլ իայում շոկոլադի ակումբները հավասար պայմաններում մրցում էին թեյի և սուրճի ակումբների հետ։

19-րդ դարի սկզբին հոլանդացի քիմիկոս Կոնրադ վան Հութենը (17701858) հեղափոխական գյուտ է արել. նրա նախագծած մամլիչը հնարավորություն է տվել քերած կակաոյից քամել կակաոյի յուղային զանգվածը: Միաժամանակ մամլիչում էր մնում կակաոյի փոշին, որը ոչ միայն էժան էր, այլ նաև հեշտությամբ լուծվում էր ջրի ու կաթի մեջ։ Ստացված յուղը տաք շոկոլադին ավելացնելը թույլ էր տալիս, որ այն կարծրանա: Ահա այդպես էլ հայտնվել է ժամանակակից սալիկ շոկոլադը։ Ենթադրվում է, որ առաջին սալիկ շոկոլադը արտադրվել է 1847 թվականին անգլիական J. S. Fry & Sons հրուշակեղենի գործարանում: 19-րդ դարի երկրորդ կեսին սալիկ շոկոլադը սկսել է փոխարինել տաք (հեղուկ) շոկոլադին։

1870-ական թվականներին Շվեյցարիայում գյուտեր են արվել, որոնք շվեյցարացի հրուշակագործներին թույլ են տվել դառնալ շոկոլադի արդյունաբերության առաջատարներ: 1875 թվականին Վևեյից Դանիել Փիթերը բազմաթիվ անհաջող փորձերից հետո կարողացել է բաղադրիչների քանակին ավելացնել կաթի փոշի՝ առաջին կաթնային շոկոլադը ստանալու համար։ Չորս տարի անց նա Հենրի Նեստլեի հետ բացել է Nestle ձեռնարկությունը, որը մասնագիտացած էր նոր արտադրանքի արտադրության մեջ։ Nestle գործարանի առաջին սպիտակ շոկոլադը վաճառվել է 1930-ականներին:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции