Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Ալիևը բացահայտ ասում է՝ պատրաստվում է պատերազմի, «Զանգեզուրի միջանցք» է ուզում բացել, մենք չպետք է ապրենք զուգահեռ տիեզերքներում». Գրիգորի Այվազյան

ИНТЕРВЬЮ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ալիևը տարին մեկնարկել է՝ Հայաստանին ներկայացնելով հերթական պահանջներն ու սպառնալիքները։ Ադրբեջանական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է. «Հայաստանը ֆաշիստական երկիր է։ Իսկ  «Զանգեզուրի միջանցքը» Ադրբեջանին պետք է, և այն պետք է բացվի։ Խաղաղության պայմանագիրն էլ եթե Հայաստանին անհրաժեշտ չէ, ապա Ադրբեջանին առհասարակ պետք չէ»։

Ի պատասխան Ալիևի այս հայտարարություններին, Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Արմենպրեսին» ու ասել, թե «Ադրբեջանի ագրեսիվ հայտարարություններին համարժեք հայտարարություններով չեն պատասխանի, քանի որ հավատարիմ են մնալու խաղաղության օրակարգին»։

Ադրբեջանի հարցերով փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Գրիգորի Այվազյանի խոսքով՝ Ալիևը մինչև այս հայտարարությունները, Ամանորին իր շնորհավորանքի ժամանակ բավականին մեծ ժամանակ է հատկացրել կրկին Հայաստանին՝ փնովել հայկական պետականությունն ու հայ ազգին։

«Ալիևն ասում էր, որ «ռազմական բյուջեին այնքան գումար է հատկացնում, որքան չի հատկացնում Արցախին ու Արցախում վերաբնակեցման հարցերին։ Ասում է՝ հարգելի ադրբեջանցի թոշակառուներ, դուք թոշակ քիչ եք ստանալու, բայց մեղավորը ես չեմ, այլ հայերն են, պետք է նրանց ագրեսիային անընդհատ դիմակայելու համար»։ Կարճ ասած՝ Ալիևը կրկին հայ ազգին նշանակեց մեղավոր՝ իր հանցավոր քաղաքականության համար։

30 տարի շարունակ Ալիևն ու իր հայրն ադրբեջանցիներին ասում էին՝ դուք վատ եք ապրում Արցախի պատճառով, հիմա փաստորեն արդեն արդարանալու բան չունի։

Ալիևը մինչև Նոր տարի իր հանրությանն ասել էր, որ Հայաստանի հետ պատերազմ է լինելու, մարդը բացահայտ ասում է՝ նա ուղղակի տենչում է այդ պատերազմը, նա «Զանգեզուրի միջանցք» է ուզում բացել ու այդ մասին հստակ ասում է։ Ալիևն ակնհայտորեն սպառնում է մեր երկրի ոչնչացմամբ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գրիգորի Այվազյանը։

Այս ամենին զուգահեռ՝ Հայաստանի իշխանությունը ոչ թե ադրբեջանական ագրեսիային դիմագրավելու պատրաստություն է տեսնում, այլ փորձում է երկրի ներսում ճնշել հայ հասարակությանը, նրա վրա դնելով ծանր սոցիալական բեռ՝ հանրային տրանսպորտի ուղեվարձն է թանկացնում, գույքահարկը, աղբահանության վճարը։ Իրավիճակը կոլապսի է վերածում, իսկ հանրության գործողություններից այնպիսի տպավորություն է, որ չի փորձելու ընդվզել՝ համակերպվել է։

«Ստացվում է, որ մենք Ադրբեջանին զուգահեռ իրականության մեջ ենք ապրում՝ Ադրբեջանը տենդագին պատրաստվում է նոր պատերազմի, իսկ Հայաստանում ժողովուրդը գտնվում է խորը սոցիալ-քաղաքական ծանր վիճակի մեջ, սա մահացու վտանգ է թե՛ մեր պետականության, թե՛ հայ ազգի հետագա գոյությանը։

Կարծում եմ՝ այս ամենից պետք է համապատասխան եզրակացություններ անել ու պատրաստվել անխուսափելիին, ինչն Ադրբեջանը չի թաքցնում։ Չգիտեմ՝ էլ ինչպես ասեմ, որ ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանում իրենց խնդիրները լուծելու հարցում հետևողական են, այն էլ պատերազմի միջոցով»,- հավելեց փորձագետը։

Գրիգորի Այվազյանը վստահ է՝ Հայաստանում իշխանափոխության միակ ճանապարհն ընտրություններն են, և հույս ունի, որ այդ ընտրություններում ժողովուրդն իր վճռական խոսքը կասի, թե արդյո՞ք ՀՀ իշխանության քայլերը համարժեք են Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականությանը Հայաստանի դեմ։

«Երբ մեր դեմ պատրաստվում են պատերազմի, մենք չպետք է ապրենք զուգահեռ  տիեզերքներում։ Եթե հայ ազգը կարծում է՝ Ադրբեջանի հետ հնարավոր է խաղաղ ապրել, սխալվում է, պետք է հասկանալ պատասխանատվություն ստեղծված իրավիճակի համար։

Հայ ազգը, ի վերջո, իր վերաբերմունքը պետք է ցույց տա ստեղծված իրավիճակին համարժեք։

Ինչ վերաբերում է պատերազմին, ապա Հայաստանն ու հայ ազգը պետք է հույսը միայն իր վրա դնի։ Արցախը կորցնելուց հետո, Հայաստանի անվտանգային խնդիրներն ավելի մեծացան, հայկական Արցախը բավականին լուրջ գործոն էր տարածաշրջանում, շատերն այս փաստը թերագնահատել են։ Հիմա հայ ազգը դրա արդյունքն է ճաշակում։ Այնպես որ, ազգը պետք է հույսն իր վրա դնի, սթափվի ու իրավիճակին գործի համարժեք։ Եթե ցանկանում է, որ իրեն հարգեն, ապա առաջին հերթին ինքն իրեն պետք է հարգի, իր խոսքն ու դիրքորոշումը ցույց տա»,- ընդգծեց Գրիգորի Այվազյանը։

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%