Թրամփի հարվածը Հայաստանի «սորոսական» ՀԿ-ներին
АНАЛИТИКАԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին պաշտոնն ստանձնելուց հետո ստորագրել էր հրամանագիր 90 օրով այլ երկրներին օգնության ծրագրերը դադարեցնելու մասին։ Նշված ժամկետում կիրականացվի վերանայում՝ պարզելու համար, թե արդյոք աջակցության տրամադրումը համապատասխանում է նոր վարչակազմի քաղաքական նպատակներին։ «Միացյալ Նահանգներից ոչ մի այլ արտաքին օգնություն չի տրամադրվի այն կերպ, որպեսզի այն լիովին չհամապատասխանի Միացյալ Նահանգների նախագահի արտաքին քաղաքականությանը»,- ընդգծել էր Թրամփը:
Սպիտակ տան նոր վարչակազմի այս որոշումն արդեն խուճապի է մատնել հայրենի գրանտակերներին, որոնք մնացել են առանց ֆինանսավորման։ «Սորոսական» և արևմտյան այլ ֆինանսավորմամբ գործող տարբեր ՀԿ-ների ղեկավարներ սրտի խորը կսկիծով հայտնում են տարբեր ծրագրերի չեղարկման կամ հետաձգման մասին։
Սպիտակ տան նոր վարչակազմի այս որոշումն արդեն խուճապի է մատնել հայրենի գրանտակերներին, որոնք մնացել են առանց ֆինանսավորման։ «Սորոսական» և արևմտյան այլ ֆինանսավորմամբ գործող տարբեր ՀԿ-ների ղեկավարներ սրտի խորը կսկիծով հայտնում են տարբեր ծրագրերի չեղարկման կամ հետաձգման մասին։
Ամերիկյան դեսպանատունը բոլորին տեղեկացրել է, որ մեկ սենթ անգամ չի կարող փոխանցել՝ առանց Վաշինգտոնից ստացվող հրահանգների։ Այդ ՀԿ-ները նույնիսկ տեղյակ էլ չեն, թե ինչ է լինելու 90 օր անց։ Չի բացառվում, որ ծրագրերի առյուծի բաժինը պարզապես փակվի։ ԱՄՆ նոր վարչակազմը հրաշալի գիտի, որ հատկացվող գումարների մեծ մասը փոշիացվում է, տարբեր ակտիվիստների գրպաններում հայտնվում, և այժմ ստուգումներ է անում։ Մեր տեղեկություններով, Հայաստանում գործող շատ կազմակերպություններ մտմտում են ինքնալուծարվելու, բոլոր ծրագրերը փակելու մասին։
Անահիտ Սահակյան
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил



