Թրամփի հարվածը Հայաստանի «սորոսական» ՀԿ-ներին
ANALYSISԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին պաշտոնն ստանձնելուց հետո ստորագրել էր հրամանագիր 90 օրով այլ երկրներին օգնության ծրագրերը դադարեցնելու մասին։ Նշված ժամկետում կիրականացվի վերանայում՝ պարզելու համար, թե արդյոք աջակցության տրամադրումը համապատասխանում է նոր վարչակազմի քաղաքական նպատակներին։ «Միացյալ Նահանգներից ոչ մի այլ արտաքին օգնություն չի տրամադրվի այն կերպ, որպեսզի այն լիովին չհամապատասխանի Միացյալ Նահանգների նախագահի արտաքին քաղաքականությանը»,- ընդգծել էր Թրամփը:
Սպիտակ տան նոր վարչակազմի այս որոշումն արդեն խուճապի է մատնել հայրենի գրանտակերներին, որոնք մնացել են առանց ֆինանսավորման։ «Սորոսական» և արևմտյան այլ ֆինանսավորմամբ գործող տարբեր ՀԿ-ների ղեկավարներ սրտի խորը կսկիծով հայտնում են տարբեր ծրագրերի չեղարկման կամ հետաձգման մասին։
Սպիտակ տան նոր վարչակազմի այս որոշումն արդեն խուճապի է մատնել հայրենի գրանտակերներին, որոնք մնացել են առանց ֆինանսավորման։ «Սորոսական» և արևմտյան այլ ֆինանսավորմամբ գործող տարբեր ՀԿ-ների ղեկավարներ սրտի խորը կսկիծով հայտնում են տարբեր ծրագրերի չեղարկման կամ հետաձգման մասին։
Ամերիկյան դեսպանատունը բոլորին տեղեկացրել է, որ մեկ սենթ անգամ չի կարող փոխանցել՝ առանց Վաշինգտոնից ստացվող հրահանգների։ Այդ ՀԿ-ները նույնիսկ տեղյակ էլ չեն, թե ինչ է լինելու 90 օր անց։ Չի բացառվում, որ ծրագրերի առյուծի բաժինը պարզապես փակվի։ ԱՄՆ նոր վարչակազմը հրաշալի գիտի, որ հատկացվող գումարների մեծ մասը փոշիացվում է, տարբեր ակտիվիստների գրպաններում հայտնվում, և այժմ ստուգումներ է անում։ Մեր տեղեկություններով, Հայաստանում գործող շատ կազմակերպություններ մտմտում են ինքնալուծարվելու, բոլոր ծրագրերը փակելու մասին։
Անահիտ Սահակյան
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1
4
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
5
Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterpri...



