Կոչ ենք անում քաղաքացիներին դրսևորել հարգանք ու զսպվածություն, հատկապես՝ առողջապահական ոլորտի աշխատակիցների նկատմամբ. Սարգիս Մադաթյան
БЛОГՈրքա՞ն կարելի է կուրորեն դատապարտել, խանգարել ու ցեխ շպրտել այնտեղ, որտեղ մարդիկ պայքարում են կյանքի համար։ Շտապօգնության ծառայողները ամեն օր դուրս են գալիս աշխատանքի՝ առանց իմանալու, թե ում կյանքը պիտի փրկեն, բայց մենք նրանց փոխարեն ինչո՞վ ենք զբաղված։ Ապատեղեկատվություն, անտեղի քննադատություն, խոչընդոտներ…
Սա միայն խոսքեր չեն. սա կյանքի ու մահվան հարց է։ Երբ դուք խանգարում եք, երբ տարածում եք սուտը, հնարավոր է, որ ինչ-որ տեղ մի երեխա, մի մայր կամ հայր սպասում են օգնության, որը ուշանում է հենց այդ պատճառով։
Պատասխանատվություն վերցնենք մեր խոսքի ու արարքների համար։ Թող մեր համացանցը դառնա ոչ թե քանդող, այլ կառուցող ուժ։ Կյանք փրկողների դեմ չպետք է պատերազմել, պետք է կանգնել նրանց:
Երևանի քաղաքապետարանը կանգնած է բուժաշխատողների կողքին և կանենք ամեն ինչ, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն օրենքի ամբողջ խստությամբ։ Կոչ ենք անում քաղաքացիներին դրսևորել հարգանք ու զսպվածություն, հատկապես՝ առողջապահական ոլորտի աշխատակիցների նկատմամբ, ովքեր օր ու գիշեր պայքարում են մեր առողջության համար։
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил



