Կոչ ենք անում քաղաքացիներին դրսևորել հարգանք ու զսպվածություն, հատկապես՝ առողջապահական ոլորտի աշխատակիցների նկատմամբ. Սարգիս Մադաթյան
BLOGՈրքա՞ն կարելի է կուրորեն դատապարտել, խանգարել ու ցեխ շպրտել այնտեղ, որտեղ մարդիկ պայքարում են կյանքի համար։ Շտապօգնության ծառայողները ամեն օր դուրս են գալիս աշխատանքի՝ առանց իմանալու, թե ում կյանքը պիտի փրկեն, բայց մենք նրանց փոխարեն ինչո՞վ ենք զբաղված։ Ապատեղեկատվություն, անտեղի քննադատություն, խոչընդոտներ…
Սա միայն խոսքեր չեն. սա կյանքի ու մահվան հարց է։ Երբ դուք խանգարում եք, երբ տարածում եք սուտը, հնարավոր է, որ ինչ-որ տեղ մի երեխա, մի մայր կամ հայր սպասում են օգնության, որը ուշանում է հենց այդ պատճառով։
Պատասխանատվություն վերցնենք մեր խոսքի ու արարքների համար։ Թող մեր համացանցը դառնա ոչ թե քանդող, այլ կառուցող ուժ։ Կյանք փրկողների դեմ չպետք է պատերազմել, պետք է կանգնել նրանց:
Երևանի քաղաքապետարանը կանգնած է բուժաշխատողների կողքին և կանենք ամեն ինչ, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն օրենքի ամբողջ խստությամբ։ Կոչ ենք անում քաղաքացիներին դրսևորել հարգանք ու զսպվածություն, հատկապես՝ առողջապահական ոլորտի աշխատակիցների նկատմամբ, ովքեր օր ու գիշեր պայքարում են մեր առողջության համար։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



