Ереван, 03.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Երբ արևմտյան փողերը դադարում են հոսել. ինչպես Թրամփի վարչակազմը «փակեց թթվածինը» Հայաստանի արևմտամետ կառույցների համար․ «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է.

fondsk.ru–ն գրում է, որ 2025 թվականի սկզբին Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո սկսվեց ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական վերանայումը: Առաջին և առավել շոշափելի քայլերից մեկը արտաքին օգնության ծրագրերի կտրուկ կամ ամբողջական կրճատումն էր, և խոսքն առաջին հերթին Միջազգային զարգացման գործակալության (USAID) մասին է: Բոլորովին վերջերս ԱՄՆ կառավարության Արդյունավետության նախարարությունը (DOGE) պաշտոնապես հայտարարեց 215 մլն դոլար ընդհանուր գումարով 139 դրամաշնորհների չեղարկման մասին, այդ թվում՝ Հայաստանում։

1991 թվականին անկախություն ձեռք բերելուց հետո Հայաստանը ԱՄՆ-ից ստացել է ավելի քան 3,3 միլիարդ դոլարի օգնություն, որից 1,3 միլիարդը՝ USAID–ի միջոցով:

Ամերիկյան օգնության հիմնական ուղղություններն են եղել կառավարումն ու ժողովրդավարական բարեփոխումները, տնտեսական զարգացումը, կրթությունը և գիտությունը, քաղաքացիական հասարակությունը և լրատվամիջոցները, ռազմական համագործակցությունը: 2024 թվականին պայմանագիր է ստորագրվել Հայաստանին հինգ տարվա ընթացքում 250 միլիոն դոլար տրամադրելու մասին, որից 110 միլիոնն արդեն փոխանցվել է։ Այնուամենայնիվ, 2025 թվականին Թրամփի վարչակազմը սառեցրել է մնացած միջոցները, այդ թվում՝ 49 միլիոն դոլարը, որը նախատեսված էր ժողովրդավարական անցմանն աջակցելու համար։ Այդ որոշումը վտանգի տակ է դրել բազմաթիվ նախագծեր և կազմակերպություններ, որոնք նախկինում ապավինում էին ամերիկյան օգնությանը: ՀԿ-ները, կրթական հաստատությունները և պետական ծրագրերը բախվել են ֆինանսավորման սղության հետ, ինչը կարող է հանգեցնել գործունեության կրճատման և որոշ ծրագրերի փակման։ Չոր թվերի հետևում կոնկրետ հետևանքներ են։ Տարիներ շարունակ Հայաստանում գործել են տասնյակ ծրագրեր USAID-ի, ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի, Ազգային դեմոկրատական ինստիտուտի, Միջազգային հանրապետական ինստիտուտի, Քարնեգի հիմնադրամի և Սորոսի հիմնադրամի հովանու ներքո, ինչպես նաև աջակցություն է ցուցաբերվել դիվանագիտական ուղիներով՝ Պետքարտուղարությունից և ԱՄՆ Կոնգրեսից: Այդ կառույցներն ակտիվորեն ազդել են երկրի ներսում տեղի ունեցող գործընթացների վրա՝ զարգացնելով ամերիկամետ ինտելեկտուալ և քաղաքական միջավայր, աջակցելով որոշ լրատվամիջոցների, ստեղծելով ուսումնական կենտրոններ, ներդնելով կրթական բարեփոխումներ և, ընդհանրապես, ձևավորելով արևմտամետ ուղղվածություն ունեցող սոցիալական շերտ։ Հիմա այս բոլոր նախագծերը կա՛մ վտանգի տակ են, կա՛մ արդեն փակվել են։ ԱՄՆ ՄԶԳ-ն, օրինակ՝ տարեկան տասնյակ միլիոնավոր դոլարներ է ներդրել Հայաստանում: Ֆինանսավորումը տրամադրվել է դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, քաղաքացիական ծառայողների վերապատրաստման, գյուղի զարգացման, կանանց ձեռներեցության, կրթության արդիականացման, առողջապահության, ՏՏ ոլորտի և բնապահպանական ծրագրերին: Հայաստանի պետական կառույցները, այդ թվում՝ արդարադատության նախարարությունը, առողջապահության նախարարությունը, քաղաքապետարանները և դպրոցները, ստացել են ուղղակի տեխնիկական և ֆինանսական աջակցություն։ Սակայն Թրամփի կողմից առաջնահերթությունների վերանայումից հետո ֆինանսավորումը կա՛մ մասամբ, կա՛մ ամբողջությամբ դադարեցվել է։ Ըստ էության, շահագրգիռ ուժերը Հայաստանում կորցրել են աջակցության մի ամբողջ «ստվերային բյուջե»՝ արևմտյան ազդեցության զուգահեռ ենթակառուցվածք, որն օգնել է ոչ միայն ՀԿ–ներին, այլ նաև առկա պետական ապարատին։ Այժմ տասնյակ ՀԿ-ներ մնացել են առանց աշխատավարձի, քաղաքացիական կրթության կենտրոնները փակվում են, մարզային լրատվամիջոցները փող են փնտրում, իսկ կայուն արտասահմանյան դրամաշնորհներին սովոր ակտիվիստները փորձում են վերակողմնորոշվել՝ ոմանք՝ դեպի ԵՄ, ոմանք՝ դեպրեսիայի միջոցով:

Կարևոր է հասկանալ, որ Հայաստանում արևմտյան դրամաշնորհային համակարգը աբստրակցիա չէ։ Դրանք կոնկրետ անուններ ու կառույցներ են, որոնցից շատերն այսօր կանգնած են գոյատևման իրական խնդրի առաջ։ Դրանց թվում են Իրավական զարգացման կենտրոնը, «Թրանսփարենսի» հիմնադրամը, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, «Ռեսուրս» կենտրոնների կանանց ասոցիացիան և տասնյակ տարածաշրջանային լրատվամիջոցներ: Այս բոլորն էլ ձևավորել են, այսպես կոչված, «ակտիվ քաղաքացիական հասարակության» ողնաշար, որը ուղղված է դեպի արևմտյան արժեքները։

Այսպիսով, ամերիկյան օգնության դադարեցումը սառը ցնցուղ է նրանց համար, ովքեր նախկինում անմիջականորեն համագործակցել են այդ կառույցների հետ։ Այժմ, երբ ԱՄՆ-ի առաջնահերթություններն անցնում են «ներքին օրակարգին», և այդ երկիրը խստացնում է իր ֆինանսավորման քաղաքականությունը, Երևանը հանկարծ սկսել է գիտակցել, որ արևմտամետ խաղադրույքը ոչ միայն քաղաքականապես անհեռանկարային էր, այլ նաև տնտեսապես կարճատև: Մեխանիզմը հանկարծ խափանվեց, և դրա ճարտարապետները՝ դիվանագետները, դրամաշնորհ ստացողները, քաղաքական գործիչները և լրագրողները, մնացին առանց «թթվածնի»: Այս ֆոնին գնալով ակնհայտ է դառնում, որ Հայաստանը, խաղադրույքը կատարելով Արևմուտքի վրա, հայտնվել է աշխարհաքաղաքական ծուղակի մեջ՝ կորցնելով Արևելքը։ ԵՄ-ն առաջարկում է «փափուկ դիվանագիտություն», բայց գումար տալիս է չնչին չափերով և հիմնականում խորհրդատվությունների տեսքով։ ԱՄՆ-ն ամբողջովին դուրս է խաղից, իսկ ԵԱՏՄ-ն ու Ռուսաստանը, չնայած քաղաքական բոլոր դժվարություններին, շարունակում են մնալ Հայաստանի՝ իրական ֆինանսական ազդեցություն ունեցող միակ տնտեսական գործընկերները։

Հայաստանում ամերիկյան ծրագրերի փակումը միայն Թրամփի վարչակազմի բյուրոկրատական որոշում չէ, դա ազդանշան է։ Ազդանշան, որ մեծ աշխարհաքաղաքականության մեջ թույլ դաշնակիցների համար տեղ չկա, և եթե ռազմավարական դասավորության մեջ դու պետք չես, ուրեմն ուղղակի դուրս ես մնում սխեմայից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Тигранашен на грани опустения: жители приграничного села живут в тревоге и неопределённости Арестовать весь армянский народ не получится: «Паст»IDBank получил награду Commerzbank STP Excellence Award 2025«В Армении идёт тенденция к ухудшению обстановки» Аршак Карапетян Геворг Геворкян не имеет никакого отношения к партии «Всеармянский фронт»: «Паст»Почему меморандум о союзе с «Сильной Арменией» подписал руководитель инициативы «Армения-это я»? «Паст»Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»ОАЭ сообщили о гибели человека в результате падения обломков беспилотникаДесантные операции и сценарии возможного захвата иранских островов в персидском заливе Emirates: Гражданам Ирана запрещён въезд и транзит через ОАЭВступило в силу постановление правительства о порядке расчета налога исходя из мощности двигателя электромобиляМарко Рубио: США придётся пересмотреть свои отношения с НАТО после завершения конфликта с ИраномЕреван и Армения вошли в топ стран с худшим воздухомНапряженная ситуация сложилась в ереванском детском саду: родители требуют отставки директора«Мы уйдем очень скоро»: Трамп анонсировал окончание войны независимо от того, будет ли сделка с ИраномВ Армению через Азербайджан сегодня будет отправлено 5 вагонов зернаПервый этап гуманитарной помощи для вынужденных переселенцев из Арцаха завершёнЗатопили плакатами «с сердечками»: «Паст»Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»Существует желание не допустить, чтобы «Арарат-Армения» стала чемпионом: «Паст»Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»IDBank представил специальное предложение на TOON EXPO 2026Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеМеждународная конференция FINTECH360 соберет в Ереване 500 участниковЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянПри поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений»МИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока В поисках Защитника ДемократииThe Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августа