Երևան, 14.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երբ արևմտյան փողերը դադարում են հոսել. ինչպես Թրամփի վարչակազմը «փակեց թթվածինը» Հայաստանի արևմտամետ կառույցների համար․ «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

fondsk.ru–ն գրում է, որ 2025 թվականի սկզբին Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո սկսվեց ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական վերանայումը: Առաջին և առավել շոշափելի քայլերից մեկը արտաքին օգնության ծրագրերի կտրուկ կամ ամբողջական կրճատումն էր, և խոսքն առաջին հերթին Միջազգային զարգացման գործակալության (USAID) մասին է: Բոլորովին վերջերս ԱՄՆ կառավարության Արդյունավետության նախարարությունը (DOGE) պաշտոնապես հայտարարեց 215 մլն դոլար ընդհանուր գումարով 139 դրամաշնորհների չեղարկման մասին, այդ թվում՝ Հայաստանում։

1991 թվականին անկախություն ձեռք բերելուց հետո Հայաստանը ԱՄՆ-ից ստացել է ավելի քան 3,3 միլիարդ դոլարի օգնություն, որից 1,3 միլիարդը՝ USAID–ի միջոցով:

Ամերիկյան օգնության հիմնական ուղղություններն են եղել կառավարումն ու ժողովրդավարական բարեփոխումները, տնտեսական զարգացումը, կրթությունը և գիտությունը, քաղաքացիական հասարակությունը և լրատվամիջոցները, ռազմական համագործակցությունը: 2024 թվականին պայմանագիր է ստորագրվել Հայաստանին հինգ տարվա ընթացքում 250 միլիոն դոլար տրամադրելու մասին, որից 110 միլիոնն արդեն փոխանցվել է։ Այնուամենայնիվ, 2025 թվականին Թրամփի վարչակազմը սառեցրել է մնացած միջոցները, այդ թվում՝ 49 միլիոն դոլարը, որը նախատեսված էր ժողովրդավարական անցմանն աջակցելու համար։ Այդ որոշումը վտանգի տակ է դրել բազմաթիվ նախագծեր և կազմակերպություններ, որոնք նախկինում ապավինում էին ամերիկյան օգնությանը: ՀԿ-ները, կրթական հաստատությունները և պետական ծրագրերը բախվել են ֆինանսավորման սղության հետ, ինչը կարող է հանգեցնել գործունեության կրճատման և որոշ ծրագրերի փակման։ Չոր թվերի հետևում կոնկրետ հետևանքներ են։ Տարիներ շարունակ Հայաստանում գործել են տասնյակ ծրագրեր USAID-ի, ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի, Ազգային դեմոկրատական ինստիտուտի, Միջազգային հանրապետական ինստիտուտի, Քարնեգի հիմնադրամի և Սորոսի հիմնադրամի հովանու ներքո, ինչպես նաև աջակցություն է ցուցաբերվել դիվանագիտական ուղիներով՝ Պետքարտուղարությունից և ԱՄՆ Կոնգրեսից: Այդ կառույցներն ակտիվորեն ազդել են երկրի ներսում տեղի ունեցող գործընթացների վրա՝ զարգացնելով ամերիկամետ ինտելեկտուալ և քաղաքական միջավայր, աջակցելով որոշ լրատվամիջոցների, ստեղծելով ուսումնական կենտրոններ, ներդնելով կրթական բարեփոխումներ և, ընդհանրապես, ձևավորելով արևմտամետ ուղղվածություն ունեցող սոցիալական շերտ։ Հիմա այս բոլոր նախագծերը կա՛մ վտանգի տակ են, կա՛մ արդեն փակվել են։ ԱՄՆ ՄԶԳ-ն, օրինակ՝ տարեկան տասնյակ միլիոնավոր դոլարներ է ներդրել Հայաստանում: Ֆինանսավորումը տրամադրվել է դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, քաղաքացիական ծառայողների վերապատրաստման, գյուղի զարգացման, կանանց ձեռներեցության, կրթության արդիականացման, առողջապահության, ՏՏ ոլորտի և բնապահպանական ծրագրերին: Հայաստանի պետական կառույցները, այդ թվում՝ արդարադատության նախարարությունը, առողջապահության նախարարությունը, քաղաքապետարանները և դպրոցները, ստացել են ուղղակի տեխնիկական և ֆինանսական աջակցություն։ Սակայն Թրամփի կողմից առաջնահերթությունների վերանայումից հետո ֆինանսավորումը կա՛մ մասամբ, կա՛մ ամբողջությամբ դադարեցվել է։ Ըստ էության, շահագրգիռ ուժերը Հայաստանում կորցրել են աջակցության մի ամբողջ «ստվերային բյուջե»՝ արևմտյան ազդեցության զուգահեռ ենթակառուցվածք, որն օգնել է ոչ միայն ՀԿ–ներին, այլ նաև առկա պետական ապարատին։ Այժմ տասնյակ ՀԿ-ներ մնացել են առանց աշխատավարձի, քաղաքացիական կրթության կենտրոնները փակվում են, մարզային լրատվամիջոցները փող են փնտրում, իսկ կայուն արտասահմանյան դրամաշնորհներին սովոր ակտիվիստները փորձում են վերակողմնորոշվել՝ ոմանք՝ դեպի ԵՄ, ոմանք՝ դեպրեսիայի միջոցով:

Կարևոր է հասկանալ, որ Հայաստանում արևմտյան դրամաշնորհային համակարգը աբստրակցիա չէ։ Դրանք կոնկրետ անուններ ու կառույցներ են, որոնցից շատերն այսօր կանգնած են գոյատևման իրական խնդրի առաջ։ Դրանց թվում են Իրավական զարգացման կենտրոնը, «Թրանսփարենսի» հիմնադրամը, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, «Ռեսուրս» կենտրոնների կանանց ասոցիացիան և տասնյակ տարածաշրջանային լրատվամիջոցներ: Այս բոլորն էլ ձևավորել են, այսպես կոչված, «ակտիվ քաղաքացիական հասարակության» ողնաշար, որը ուղղված է դեպի արևմտյան արժեքները։

Այսպիսով, ամերիկյան օգնության դադարեցումը սառը ցնցուղ է նրանց համար, ովքեր նախկինում անմիջականորեն համագործակցել են այդ կառույցների հետ։ Այժմ, երբ ԱՄՆ-ի առաջնահերթություններն անցնում են «ներքին օրակարգին», և այդ երկիրը խստացնում է իր ֆինանսավորման քաղաքականությունը, Երևանը հանկարծ սկսել է գիտակցել, որ արևմտամետ խաղադրույքը ոչ միայն քաղաքականապես անհեռանկարային էր, այլ նաև տնտեսապես կարճատև: Մեխանիզմը հանկարծ խափանվեց, և դրա ճարտարապետները՝ դիվանագետները, դրամաշնորհ ստացողները, քաղաքական գործիչները և լրագրողները, մնացին առանց «թթվածնի»: Այս ֆոնին գնալով ակնհայտ է դառնում, որ Հայաստանը, խաղադրույքը կատարելով Արևմուտքի վրա, հայտնվել է աշխարհաքաղաքական ծուղակի մեջ՝ կորցնելով Արևելքը։ ԵՄ-ն առաջարկում է «փափուկ դիվանագիտություն», բայց գումար տալիս է չնչին չափերով և հիմնականում խորհրդատվությունների տեսքով։ ԱՄՆ-ն ամբողջովին դուրս է խաղից, իսկ ԵԱՏՄ-ն ու Ռուսաստանը, չնայած քաղաքական բոլոր դժվարություններին, շարունակում են մնալ Հայաստանի՝ իրական ֆինանսական ազդեցություն ունեցող միակ տնտեսական գործընկերները։

Հայաստանում ամերիկյան ծրագրերի փակումը միայն Թրամփի վարչակազմի բյուրոկրատական որոշում չէ, դա ազդանշան է։ Ազդանշան, որ մեծ աշխարհաքաղաքականության մեջ թույլ դաշնակիցների համար տեղ չկա, և եթե ռազմավարական դասավորության մեջ դու պետք չես, ուրեմն ուղղակի դուրս ես մնում սխեմայից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այս երկու օր տևող խոսակցության սպառման լավագույն լուծումը. Արամ ՎարդևանյանՈղբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները Հայաստանի ժողովրդի կամքն ու պատիվն է պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին․ այդ առաքելությունն այսօր իրականություն է դառնում Սամվել Կարապետյանի հետ․ Ռոբերտ ԱմստերդամՈւկրաինայում չկա մի էլեկտրակայան, որը չի տnւժել ռուսական հարձակnւմներից․ Զելենսկի Ուրբաթ 13. Երբ ձախողումները դառնում են հաջողության նոր սկիզբ Վթար՝ Սևան-Երևան ճանապարհին, «Nissan» է բախվել «ԶԻԼ» բեռնատարի հետնամասին, վիրավnր կաՎագիֆ Խաչատրյանին վիրահատել են. ինչպե՞ս է նա Թոշակառուներին դարձրել են «տեսուչ»՝ փոքր հետվճարի դիմաց․ Հրայր ԿամենդատյանԱՄՆ-ը ստուգում է՝ արդյոք Ռուսաստանը լրջորեն է տրամադրված ավարտել ուկրաինական հակամարտությունը Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնաuպանության փորձը ԶՊՄԿ-ը սերունդների պատմություն ունի. Վահրամ Գաբրիելյանի օրինակովԻշխանությունը փորձում է «վերադաստիարակել» թոշակառուներին․ Արեգ ՍավգուլյանՆիկոլը իրական 50-50 է մտել Ալիևի հետ՝ բոլորիս հաշվին, Հայաստանի հաշվին, մեր ապագայի հաշվին․ Աշոտյան Եղանակն առաջիկա օրերինԽմիչքի գործարանի՝ 8 կիլոմետր երկարությամբ և 38 մետր խորության վրա գտնվող նկուղներ, որոնք ճանաչվել են պատմական հուշարձան. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՓԵՏՐՎԱՐԻ). Օդանավի վթար «Զվարթնոց» օդանավակայանում. «Փաստ»Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Ինստիտուցիոնալացված սպառնալիք Հայաստանի համար. «Փաստ»Պետք է ստեղծենք համերաշխության մթնոլորտ և վերականգնենք մեր հաղթական կեցվածքը․ Ավետիք ՔերոբյանՏարօրինակ զարգացումներ «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ հիվանդանոց է տեղափոխվել 10-ամյա աղջնակի մարմին Այս ամենից շահում է միայն ԱՄՆ-ը. «Փաստ»Ծիծեռնակաբերդից մինչև Մայր Աթոռ. Ի՞նչ զիջումներ է նախապատրաստում իշխանությունը. Էդմոն Մարուքյան Փաշինյանը գազազել է սփյուռքահայ գործիչների հայտարարությունից «Երբ մի անծանոթ համարից զանգ է գալիս, ինձ թվում է՝ Ազատս է, հիմա կասի՝ մա՛մ». Ազատ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Ադրբեջանը կոշտացնում է հռետորաբանությունըԳերիները Սիրանուշ Սահակյանի ջանքերով կվերադառնան․ Աննա ԿոստանյանՀասանովին ու Միխայլովին դուրս կգրե՞ն «Քաղպայմանագրի» ցուցակիցՀամախմբումն է միակ ելքը, ազգային և պետական շահը՝ վեր ամեն ինչից․ Արսեն ԳրիգորյանՊատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»Մաhացու վթար՝ ԵրևանումԹափանցիկ արևային պատուհաններ. նոր տեխնոլոգիան էլեկտրաէներգիա է արտադրում 24/7 ռեժիմով Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կվաճառվեն բացառապես էլեկտրոնային աճուրդով. «Փաստ»Սամվել Կարապետյանի աննախադեպ հայտարարությունը արհեստական բանականությամբ Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են բանակում ծառայել․ Փաշինյան Վախի քաղաքականությունը և հաղթանակի սպասումը Չի կարելի կառավարության ձախողումների ու տեղի ունեցած ողբերգությունների պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանՄիջազգային այցերի շուրջ հանրային էմոցիոնալ պոռթկումների ու իրականության հակադրությունը. «Փաստ»Չի կարելի կառավարության ձախողումների ու տեղի ունեցած ողբերգությունների պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները փետրվարի 14-ին Ինչո՞ւ են վախենում Սամվել Կարապետյանի ղեկավարած շարժումից. Ոսկան Սարգսյան Ինչո՞ւ են իշխանությունները թուլացնում պետականության իմունիտետը. «Փաստ»Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է «Ակտիվ, հետևողական պայքարն ավարտվելու է իրավունքի, այլ ոչ թե ուժի և «զոռբայության» հաղթանակով». «Փաստ»ՔԿ-ն «հերքելով»՝ փաստացի հաստատել է. «Փաստ»Ազգային ինքնության վրա հարձակման «սերիաները». «Փաստ»«Ուժեղ Հայաստանի» տպավորիչ հայտն ու ՔՊ-ի անթաքույց խուճապը. «Փաստ»Հիմնի տեսահոլովակն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Թուրքիան 2025թ․ 6 տոկոսով ավելացրել է նավթի ներմուծումը, ՌԴ-ից մատակարարումները նվազել են 10 տոկոսով