Մինչև հայաստանյան կառավարիչները «աչքալուսանք» են տալիս, որ խաղաղությունն արդեն հաստատվել է, Ալիևը պատասխանում է, որ Ադրբեջանին ստիպում են պատրաստ լինել պատերազմի. Տիգրան Աբրահամյան
БЛОГՄինչև հայաստանյան կառավարիչները «աչքալուսանք» են տալիս, որ խաղաղությունն արդեն հաստատվել է, Ալիևը օկուպացված Քարվաճառից պատասխանում է, որ աշխարհում տիրող անկանխատեսելի իրավիճակներն Ադրբեջանին ստիպում են պատրաստ լինել պատերազմի:
Ավելին, Ալիևը նշել է, որ իրենք շարունակելու են ռազմական մեծաքանակ գնումներն ու առկա սպառազինության արդիականացումը, հատուկ նշանակության զորքերի ընդլայնումը և այլն:
Սա այն դեպքում, որ Փաշինյանը` խոսելով պատերազմի ավարտված լինելու մասին, նույն օրը ակնարկում էր, որ ռազմական բյուջեի ավելացման կարիք չկա:
Սակայն ամենախնդրահարույցն ու անթույլատրելին այն է, որ Փաշինյանի հետ ջերմ լուսանկարվող ու «խաղաղության» շուրջ պայմանավորվող Ալիևը վիրավորել է նաև հայ ժողովրդին նշելով, որ ուզում է բաց խոսել` Հայաստանը հիվանդ հասարակությունը ունի:
Իշխանությանն ու անձամբ Փաշինյանին տարբեր առիթներով ծաղրելուց ու վիրավորելուց հետո Ադրբեջանի նախագահն անցել է հայ հասարակության պիտակավորմանը, ինչը հստակ ցուցիչ է ադրբեջանցիների իրական տրամադրությունների և ցանկությունների մասին:
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри



