Մինչև հայաստանյան կառավարիչները «աչքալուսանք» են տալիս, որ խաղաղությունն արդեն հաստատվել է, Ալիևը պատասխանում է, որ Ադրբեջանին ստիպում են պատրաստ լինել պատերազմի. Տիգրան Աբրահամյան
BLOGՄինչև հայաստանյան կառավարիչները «աչքալուսանք» են տալիս, որ խաղաղությունն արդեն հաստատվել է, Ալիևը օկուպացված Քարվաճառից պատասխանում է, որ աշխարհում տիրող անկանխատեսելի իրավիճակներն Ադրբեջանին ստիպում են պատրաստ լինել պատերազմի:
Ավելին, Ալիևը նշել է, որ իրենք շարունակելու են ռազմական մեծաքանակ գնումներն ու առկա սպառազինության արդիականացումը, հատուկ նշանակության զորքերի ընդլայնումը և այլն:
Սա այն դեպքում, որ Փաշինյանը` խոսելով պատերազմի ավարտված լինելու մասին, նույն օրը ակնարկում էր, որ ռազմական բյուջեի ավելացման կարիք չկա:
Սակայն ամենախնդրահարույցն ու անթույլատրելին այն է, որ Փաշինյանի հետ ջերմ լուսանկարվող ու «խաղաղության» շուրջ պայմանավորվող Ալիևը վիրավորել է նաև հայ ժողովրդին նշելով, որ ուզում է բաց խոսել` Հայաստանը հիվանդ հասարակությունը ունի:
Իշխանությանն ու անձամբ Փաշինյանին տարբեր առիթներով ծաղրելուց ու վիրավորելուց հետո Ադրբեջանի նախագահն անցել է հայ հասարակության պիտակավորմանը, ինչը հստակ ցուցիչ է ադրբեջանցիների իրական տրամադրությունների և ցանկությունների մասին:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



