«Եթե ունես ասելիք՝ ասա ուղիղ` դիմացը կանգնած և սպասիր հետևանքներին»․ Արեգա Հովսեփյանի կոչը Տարոն Չախոյանին
БЛОГ«Մեր ձևով» շարժման անդամ Արեգա Հովսեփյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հանդես եկավ սուր ելույթով՝ պատմելով «այլընտրանքային հեքիաթ» և քննադատելով հանրային դաշտում տարածվող ատելության ու խեղաթյուրումների լեզուն։
Նա խոսքը սկսեց այսպես․ «Բարի ուշ երեկո, սիրելի՛ ընկերներ։ Հավանաբար այս ժամին շատերը հեքիաթներ են պատմում իրենց բալիկներին։ Ես էլ կփորձեմ մի այլընտրանքային հեքիաթ պատմել»։
Հովսեփյանը պատմեց մի տղայի մասին, որը մանկության տարիներին ենթարկվել էր բռնության և այդ տրավմաները տարել հասուն կյանք՝ վրեժխնդրության և ատելության զգացմունքներով։ «Տարիների ընթացքում այդ բարդույթներն ավելի են խորացել նրա մեջ, և նա որոշել է հաղթահարել դրանք՝ ստեղծելով ֆեյքերի ֆաբրիկա ու դառնալով երկրի ատելության գեներատոր»,- նշեց Արեգան՝ ուղիղ եթերում դիմելով այդ անձին։
«Տարոն, ի տարբերություն քեզ, մենք ատելություն չենք սերմանում ու տարածում։ Մենք, ընդհակառակը, փորձում ենք օբյեկտիվ գնահատական տալ մեր պատմությանը և ներկա կյանքին։ Խորհուրդ կտամ՝ հավաքիր քո մեջ խիզախություն, հաղթահարիր մանկական տրավմաները և եթե ունես ասելիք մեկ ուրիշին, գնա ասա նրան ուղիղ երեսին ու սպասիր հետևանքներին»,- ընդգծեց նա։
Արեգա Հովսեփյանը եզրափակեց ուղիղ եթերը՝ շեշտելով, որ «Մեր ձևով» շարժման նպատակը հասարակությանը համախմբելն է ոչ թե ատելության, այլ արդարության ու առողջ հանրային քննարկման շուրջ։
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил



