«Եթե ունես ասելիք՝ ասա ուղիղ` դիմացը կանգնած և սպասիր հետևանքներին»․ Արեգա Հովսեփյանի կոչը Տարոն Չախոյանին
BLOG«Մեր ձևով» շարժման անդամ Արեգա Հովսեփյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հանդես եկավ սուր ելույթով՝ պատմելով «այլընտրանքային հեքիաթ» և քննադատելով հանրային դաշտում տարածվող ատելության ու խեղաթյուրումների լեզուն։
Նա խոսքը սկսեց այսպես․ «Բարի ուշ երեկո, սիրելի՛ ընկերներ։ Հավանաբար այս ժամին շատերը հեքիաթներ են պատմում իրենց բալիկներին։ Ես էլ կփորձեմ մի այլընտրանքային հեքիաթ պատմել»։
Հովսեփյանը պատմեց մի տղայի մասին, որը մանկության տարիներին ենթարկվել էր բռնության և այդ տրավմաները տարել հասուն կյանք՝ վրեժխնդրության և ատելության զգացմունքներով։ «Տարիների ընթացքում այդ բարդույթներն ավելի են խորացել նրա մեջ, և նա որոշել է հաղթահարել դրանք՝ ստեղծելով ֆեյքերի ֆաբրիկա ու դառնալով երկրի ատելության գեներատոր»,- նշեց Արեգան՝ ուղիղ եթերում դիմելով այդ անձին։
«Տարոն, ի տարբերություն քեզ, մենք ատելություն չենք սերմանում ու տարածում։ Մենք, ընդհակառակը, փորձում ենք օբյեկտիվ գնահատական տալ մեր պատմությանը և ներկա կյանքին։ Խորհուրդ կտամ՝ հավաքիր քո մեջ խիզախություն, հաղթահարիր մանկական տրավմաները և եթե ունես ասելիք մեկ ուրիշին, գնա ասա նրան ուղիղ երեսին ու սպասիր հետևանքներին»,- ընդգծեց նա։
Արեգա Հովսեփյանը եզրափակեց ուղիղ եթերը՝ շեշտելով, որ «Մեր ձևով» շարժման նպատակը հասարակությանը համախմբելն է ոչ թե ատելության, այլ արդարության ու առողջ հանրային քննարկման շուրջ։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



