Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Երբ մտավորականները լքում են հանրային հարթակը, միջակությունը ժառանգում է իշխանությունը. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակակից Հայաստանում ամենախորքային արտասովոր երևույթներից մեկը ոչ թե քաղաքական բևեռացումն է կամ ինստիտուցիոնալ թուլությունը, այլ մտավորականության լռությունը բարոյական և հոգևոր լարվածության պահերին։ Այս լռությունը հատկապես նկատելի է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ընթացող հանրային քննարկումների ընթացքում՝ նրա դերի և ապագայի վերաբերյալ։ Այդ քննարկումները հազվադեպ են ուղեկցվում այն մարդկանց ներգրավմամբ, որոնցից ավանդաբար ակնկալվում է հասարակության անունից մտածել ու խոսել։ Մինչդեռ նման լռությունը պատահական չէ և չի կարող դիտվել որպես չեզոք դիրքորոշում։ Այն ունի խոր պատմական արմատներ և վտանգավոր ժամանակակից հետևանքներ։

Համաշխարհային պատմության ընթացքում հասարակությունները բազմիցս կանգնել են այնպիսի պահերի առաջ, երբ վճռորոշ պայքարը ոչ թե արտաքին թշնամիների և պետության միջև էր, այլ բարոյական պատասխանատվության և մտավոր լռության։

Հայ մտավորականության զգալի մասը ձևավորվել է խորհրդային մշակութային միջավայրում, որտեղ կրոնը դիտարկվում էր ոչ միայն որպես անձնական հավատք, այլ որպես մտավոր «հետամնացություն»։ Աթեիզմը պարզապես աշխարհայացք չէր, այլ «առաջադեմ» մտածողության ինքնության նշան։ Արդյունքում շատ մտավորականներ վարժվեցին կրթությունը դիտել որպես զուտ տեխնիկական գիտելիք՝ անջատված կյանքի իմաստից, էթիկան՝ որպես ձևական կանոնների համակարգ՝ կտրված հոգևոր արմատներից, իսկ հանրային պատասխանատվությունը՝ որպես մասնագիտական պարտականություն՝ առանց ներքին բարոյական չափի։ Այս ժառանգությունը անկախությունից հետո չվերացավ. այն պարզապես վերափոխվեց՝ դառնալով լուռ, սովորական հեռավորություն Եկեղեցուց՝ որպես բարոյական ինստիտուտ։

Այսօր այդ հեռավորությունը երևում է կրոնական կյանքի նկատելի թուլացման մեջ։ Շատ կրթված քաղաքացիների համար Եկեղեցին ընդունելի է միայն որպես ծես՝ մոմ վառել, մեծ տոներին խաչակնքվել, բայց մերժելի է որպես մտորումների, քննադատության կամ երկխոսության տարածք։ Հավատքը վերածվում է ձևական գործողության, ոչ թե պատասխանատվության։ Իսկ մտավոր կյանքը դառնում է տեխնիկական, ոչ թե բարոյական։ Այդ պահին հասարակությունը կարող է լինել բարձր կրթված, բայց միաժամանակ խորապես ապակողմնորոշված։

Այս իրավիճակը ստեղծում է մեծ դատարկություն։ Երբ մտավորականները հեռանում են բարոյական խոսքից, այդ տարածքը արագ լցվում է ծայրահեղություններով, երբ ղեկավարներն օգտվում են հասարակության զգացմունքներից և ակնկալիքներից՝ սեփական շահի կամ իշխանության համար, գերագնահատելով հեշտ հասանելի և զգացմունքային լուծումները, իսկ որոշ հարցերում շրջանցելով խորքային վերլուծությունը կամ երկարաժամկետ ռազմավարությունը։ Պատմությունն այս օրինաչափության մասին բազմիցս զգուշացրել է։ Համաշխարհային գրականությունը տալիս է դրա ամենախիստ և ուղղորդված նախազգուշացումները։ Այս առումով Ալբեր Քամյուն պնդում էր, որ մտավորականի ամենամեծ հանցագործությունը սխալը չէ, այլ անտարբերությունը։ Բարոյական ճգնաժամի ժամանակ լռությունն ինքնին վերածվում է մասնակցության ձևի։ Երբ անարդարությունը դառնում է համակարգային, չեզոքությունն այլևս հավասարակշռված դիրք չէ, այլ խղճի լուռ հանձնման ակտ։ Այս միտքը արդիական է հատկապես այն հասարակությունների համար, որտեղ մտավորականությունը նախընտրում է լռել՝ իրեն պաշտպանելու կամ ապաքաղաքական մնալու պատրվակով։

Այսօրինակ նախազգուշացում կարելի է գտնել նաև Ջորջ Օրուելի գործերում։ Նա ցույց էր տալիս, որ բռնակալ համակարգերը հիմնականում չեն ապավինում բացահայտ ուժին. նրանք ավելի շատ հենվում են կրթված մարդկանց վրա, ովքեր սովորում են արդարացնել սուտը, ընդունել անհեթեթ գաղափարները՝ որպես բնականություն, և լեզվի խեղաթյուրումը՝ գոյատևելու միջոց։ Այդպիսի պայմաններում իշխանությունը չի վախենում ընդդիմությունից, այլ վախենում է պարզ և ուղիղ ճշմարտությունից:

Արևելաեվրոպական փիլիսոփայական մտքում ձևակերպվեց «ճշմարտության մեջ ապրելու» գաղափարը՝ որպես դիմադրության ձև։ Այդ փորձը ցույց տվեց, որ բարոյական կաթվածահար վիճակում հայտնված հասարակությունները չեն ազատագրվում հանկարծակի հեղափոխություններով, այլ՝ գրողների, ուսուցիչների, գիտնականների և արվեստագետների խղճի դանդաղ արթնացմամբ, երբ նրանք հրաժարվում են մասնակցել հավաքական ինքնախաբեությանը։ Քաղաքական պատմությունն էլ է տալիս նման դասեր։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայում ամենացավոտ հարցը ոչ միայն այն էր, թե ինչպես եղավ աղետը, այլ նաև, թե ինչու այդքան կրթված մարդիկ լռեցին, երբ ինստիտուտները ներսից բարոյապես փլուզվում էին։ Արևել յան Եվրոպայում այն հասարակությունները, որոնք կարողացան վերականգնել բարոյական վստահությունը, հենց այն հասարակություններն էին, որտեղ մտավորականները չսահմանափակվեցին լսարաններով և գիտական տեքստերով, այլ մտան հանրային կյանք՝ որպես բարոյական զրուցակիցներ։ Երբեմն՝ Եկեղեցու հետ լարվածության մեջ, երբեմն՝ համագործակցության, բայց երբեք՝ անտարբերության։

Զարգացող որոշ երկրներում մտավորականները օգնեցին ձևավորել մի «երրորդ դիրքորոշում»՝ ո՛չ կույր կրոնականություն, ո՛չ էլ անպտուղ աշխարհիկություն, այլ մարդու արժանապատվության վրա հիմնված բարոյական պատասխանատվություն։ Այնտեղ, որտեղ մտավորականները դուրս եկան մասնագիտական ապահովության սահմաններից և ստանձնեցին հանրային բարոյական ռիսկ, հասարակական վերականգնումը դարձավ հնարավոր։ Այնտեղ, որտեղ դա տեղի չունեցավ, քաղաքական անկայունությունը շարունակվեց՝ անկախ տնտեսական բարեփոխումներից։

Ի տարբերություն դրա, այն հասարակություններում, որտեղ մտավոր վերնախավը սահմանափակվեց միայն մասնագիտական ապահովությամբ՝ հոդվածներ հրապարակելով, խուսափելով հանրային քննարկումներից և բարոյական հարցերը վերածելով տեխնիկական վերլուծությունների, հանրային դաշտը արագորեն լցվեց մեծ աղմուկ բարձրացնող, պարզեցված և մակերեսային դիրքորոշումներով։ Այդպիսի միջավայրում իշխանությունը ձգտում է ոչ թե մտածող, այլ առավել շեշտված ու աչքի ընկնող ձայների կողմը։ Երբ մտավորականները լ քում են հանրային հարթակը, միջակությունը ժառանգում է իշխանությունը:

Այսօր Հայաստանին պետք չեն նոր Դոն Կիխոտներ, որոնք կռվում են երևակայական թշնամիների դեմ, և ոչ էլ նոր Քաջ Նազարներ, որոնք համարձակությունը շփոթում են աղմուկի հետ։ Այստեղ շատ կարևոր է մտավորականի դերի վերաիմաստավորումը։ Մտավորականը պետք է դադարի լինել միայն գիտելիքի փոխանցող և դառնա իմաստի մեկնաբան։ Կրթությունն ինքնին պատասխանատվություն չի ծնում։ Տեխնիկական մասնագիտացումը չի ձևավորում բարոյական խիզախություն։ Հասարակությանը անհրաժեշտ են այնպիսի ձայներ, որոնք կարող են բացել աչքերը՝ ցույց տալու համար, թե ինչու իշխանությունը պետք է սահմաններ ունենա, ինչու արժանապատվությունը միայն մի սովորական արժեք չէ, այլ մարդու էության հիմք, ինչու ավանդույթը չի կարող վերածվել զուր ծեսի, և ինչու այն ժամանակակից կյանքը, որն արդեն զրկված է իմաստից, անխուսափելիորեն վերածվում է ներքին անվստահության ու փլուզման:

Ըստ էության, իրական հարցը, հետևաբար, այն չէ՝ հայ մտավորականությունը հավատացյալ է, թե աթեիստ։ Իրական հարցն այն է՝ արդյո՞ք այն պատրաստ է ստանձնել բարոյական պատասխանատվություն՝ մասնագիտական իրավասությունից դուրս։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ հասարակության ապագան ձևավորվում է ոչ միայն քաղաքական գործիչների կամ ինստիտուտների կողմից, այլ մտավորական խավի բարոյական ռիսկ ընդունելու պատրաստակամությամբ։ Վճռորոշ հարցը ոչ թե այն է՝ արդյո՞ք մտավորականները կրթված են, այլ՝ արդյո՞ք նրանք բավականաչափ խիզախ են խոսելու այն ժամանակ, երբ լռելն ավելի անվտանգ է։

Սա անցյալի դաս չէ։ Սա ներկայի փորձություն է։ Եվ Հայաստանը դեռ ունի ընտրության հնարավորություն, բայց միայն այն դեպքում, եթե նրա մտավորականությունը գիտակցի, որ լռությունը նույնպես մասնակցության ձև է։ Եվ հաճախ՝ ամենավտանգավորը։ Այսպիսով հասարակությունները կործանվում են ոչ թե այն պահին, երբ սխալվում են, այլ այն պահին, երբ դադարում են տարբերել ճշմարտությունը հարմարավետությունից։ Հասարակությունները վերանում են այն օրը, երբ լռում են նրանք, ովքեր կարող էին ասել՝ «այստեղ սահման կա»։ Այդ սահմանագիծը պահվում է ո՛չ օրենքներով և ո՛չ ինստիտուտներով, այլ մարդկանց խղճով։ Երբ այդ խիղճը լռում է, պետությունը շարունակում է գոյություն ունենալ, բայց կորցնում է իր հոգին։ Այսօր այս հարցը վերաբերում է պատասխանատվությանը՝ լինելու մարդ հանրային տարածքում։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ` Տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%