Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Երբ մտավորականները լքում են հանրային հարթակը, միջակությունը ժառանգում է իշխանությունը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակակից Հայաստանում ամենախորքային արտասովոր երևույթներից մեկը ոչ թե քաղաքական բևեռացումն է կամ ինստիտուցիոնալ թուլությունը, այլ մտավորականության լռությունը բարոյական և հոգևոր լարվածության պահերին։ Այս լռությունը հատկապես նկատելի է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ընթացող հանրային քննարկումների ընթացքում՝ նրա դերի և ապագայի վերաբերյալ։ Այդ քննարկումները հազվադեպ են ուղեկցվում այն մարդկանց ներգրավմամբ, որոնցից ավանդաբար ակնկալվում է հասարակության անունից մտածել ու խոսել։ Մինչդեռ նման լռությունը պատահական չէ և չի կարող դիտվել որպես չեզոք դիրքորոշում։ Այն ունի խոր պատմական արմատներ և վտանգավոր ժամանակակից հետևանքներ։

Համաշխարհային պատմության ընթացքում հասարակությունները բազմիցս կանգնել են այնպիսի պահերի առաջ, երբ վճռորոշ պայքարը ոչ թե արտաքին թշնամիների և պետության միջև էր, այլ բարոյական պատասխանատվության և մտավոր լռության։

Հայ մտավորականության զգալի մասը ձևավորվել է խորհրդային մշակութային միջավայրում, որտեղ կրոնը դիտարկվում էր ոչ միայն որպես անձնական հավատք, այլ որպես մտավոր «հետամնացություն»։ Աթեիզմը պարզապես աշխարհայացք չէր, այլ «առաջադեմ» մտածողության ինքնության նշան։ Արդյունքում շատ մտավորականներ վարժվեցին կրթությունը դիտել որպես զուտ տեխնիկական գիտելիք՝ անջատված կյանքի իմաստից, էթիկան՝ որպես ձևական կանոնների համակարգ՝ կտրված հոգևոր արմատներից, իսկ հանրային պատասխանատվությունը՝ որպես մասնագիտական պարտականություն՝ առանց ներքին բարոյական չափի։ Այս ժառանգությունը անկախությունից հետո չվերացավ. այն պարզապես վերափոխվեց՝ դառնալով լուռ, սովորական հեռավորություն Եկեղեցուց՝ որպես բարոյական ինստիտուտ։

Այսօր այդ հեռավորությունը երևում է կրոնական կյանքի նկատելի թուլացման մեջ։ Շատ կրթված քաղաքացիների համար Եկեղեցին ընդունելի է միայն որպես ծես՝ մոմ վառել, մեծ տոներին խաչակնքվել, բայց մերժելի է որպես մտորումների, քննադատության կամ երկխոսության տարածք։ Հավատքը վերածվում է ձևական գործողության, ոչ թե պատասխանատվության։ Իսկ մտավոր կյանքը դառնում է տեխնիկական, ոչ թե բարոյական։ Այդ պահին հասարակությունը կարող է լինել բարձր կրթված, բայց միաժամանակ խորապես ապակողմնորոշված։

Այս իրավիճակը ստեղծում է մեծ դատարկություն։ Երբ մտավորականները հեռանում են բարոյական խոսքից, այդ տարածքը արագ լցվում է ծայրահեղություններով, երբ ղեկավարներն օգտվում են հասարակության զգացմունքներից և ակնկալիքներից՝ սեփական շահի կամ իշխանության համար, գերագնահատելով հեշտ հասանելի և զգացմունքային լուծումները, իսկ որոշ հարցերում շրջանցելով խորքային վերլուծությունը կամ երկարաժամկետ ռազմավարությունը։ Պատմությունն այս օրինաչափության մասին բազմիցս զգուշացրել է։ Համաշխարհային գրականությունը տալիս է դրա ամենախիստ և ուղղորդված նախազգուշացումները։ Այս առումով Ալբեր Քամյուն պնդում էր, որ մտավորականի ամենամեծ հանցագործությունը սխալը չէ, այլ անտարբերությունը։ Բարոյական ճգնաժամի ժամանակ լռությունն ինքնին վերածվում է մասնակցության ձևի։ Երբ անարդարությունը դառնում է համակարգային, չեզոքությունն այլևս հավասարակշռված դիրք չէ, այլ խղճի լուռ հանձնման ակտ։ Այս միտքը արդիական է հատկապես այն հասարակությունների համար, որտեղ մտավորականությունը նախընտրում է լռել՝ իրեն պաշտպանելու կամ ապաքաղաքական մնալու պատրվակով։

Այսօրինակ նախազգուշացում կարելի է գտնել նաև Ջորջ Օրուելի գործերում։ Նա ցույց էր տալիս, որ բռնակալ համակարգերը հիմնականում չեն ապավինում բացահայտ ուժին. նրանք ավելի շատ հենվում են կրթված մարդկանց վրա, ովքեր սովորում են արդարացնել սուտը, ընդունել անհեթեթ գաղափարները՝ որպես բնականություն, և լեզվի խեղաթյուրումը՝ գոյատևելու միջոց։ Այդպիսի պայմաններում իշխանությունը չի վախենում ընդդիմությունից, այլ վախենում է պարզ և ուղիղ ճշմարտությունից:

Արևելաեվրոպական փիլիսոփայական մտքում ձևակերպվեց «ճշմարտության մեջ ապրելու» գաղափարը՝ որպես դիմադրության ձև։ Այդ փորձը ցույց տվեց, որ բարոյական կաթվածահար վիճակում հայտնված հասարակությունները չեն ազատագրվում հանկարծակի հեղափոխություններով, այլ՝ գրողների, ուսուցիչների, գիտնականների և արվեստագետների խղճի դանդաղ արթնացմամբ, երբ նրանք հրաժարվում են մասնակցել հավաքական ինքնախաբեությանը։ Քաղաքական պատմությունն էլ է տալիս նման դասեր։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայում ամենացավոտ հարցը ոչ միայն այն էր, թե ինչպես եղավ աղետը, այլ նաև, թե ինչու այդքան կրթված մարդիկ լռեցին, երբ ինստիտուտները ներսից բարոյապես փլուզվում էին։ Արևել յան Եվրոպայում այն հասարակությունները, որոնք կարողացան վերականգնել բարոյական վստահությունը, հենց այն հասարակություններն էին, որտեղ մտավորականները չսահմանափակվեցին լսարաններով և գիտական տեքստերով, այլ մտան հանրային կյանք՝ որպես բարոյական զրուցակիցներ։ Երբեմն՝ Եկեղեցու հետ լարվածության մեջ, երբեմն՝ համագործակցության, բայց երբեք՝ անտարբերության։

Զարգացող որոշ երկրներում մտավորականները օգնեցին ձևավորել մի «երրորդ դիրքորոշում»՝ ո՛չ կույր կրոնականություն, ո՛չ էլ անպտուղ աշխարհիկություն, այլ մարդու արժանապատվության վրա հիմնված բարոյական պատասխանատվություն։ Այնտեղ, որտեղ մտավորականները դուրս եկան մասնագիտական ապահովության սահմաններից և ստանձնեցին հանրային բարոյական ռիսկ, հասարակական վերականգնումը դարձավ հնարավոր։ Այնտեղ, որտեղ դա տեղի չունեցավ, քաղաքական անկայունությունը շարունակվեց՝ անկախ տնտեսական բարեփոխումներից։

Ի տարբերություն դրա, այն հասարակություններում, որտեղ մտավոր վերնախավը սահմանափակվեց միայն մասնագիտական ապահովությամբ՝ հոդվածներ հրապարակելով, խուսափելով հանրային քննարկումներից և բարոյական հարցերը վերածելով տեխնիկական վերլուծությունների, հանրային դաշտը արագորեն լցվեց մեծ աղմուկ բարձրացնող, պարզեցված և մակերեսային դիրքորոշումներով։ Այդպիսի միջավայրում իշխանությունը ձգտում է ոչ թե մտածող, այլ առավել շեշտված ու աչքի ընկնող ձայների կողմը։ Երբ մտավորականները լ քում են հանրային հարթակը, միջակությունը ժառանգում է իշխանությունը:

Այսօր Հայաստանին պետք չեն նոր Դոն Կիխոտներ, որոնք կռվում են երևակայական թշնամիների դեմ, և ոչ էլ նոր Քաջ Նազարներ, որոնք համարձակությունը շփոթում են աղմուկի հետ։ Այստեղ շատ կարևոր է մտավորականի դերի վերաիմաստավորումը։ Մտավորականը պետք է դադարի լինել միայն գիտելիքի փոխանցող և դառնա իմաստի մեկնաբան։ Կրթությունն ինքնին պատասխանատվություն չի ծնում։ Տեխնիկական մասնագիտացումը չի ձևավորում բարոյական խիզախություն։ Հասարակությանը անհրաժեշտ են այնպիսի ձայներ, որոնք կարող են բացել աչքերը՝ ցույց տալու համար, թե ինչու իշխանությունը պետք է սահմաններ ունենա, ինչու արժանապատվությունը միայն մի սովորական արժեք չէ, այլ մարդու էության հիմք, ինչու ավանդույթը չի կարող վերածվել զուր ծեսի, և ինչու այն ժամանակակից կյանքը, որն արդեն զրկված է իմաստից, անխուսափելիորեն վերածվում է ներքին անվստահության ու փլուզման:

Ըստ էության, իրական հարցը, հետևաբար, այն չէ՝ հայ մտավորականությունը հավատացյալ է, թե աթեիստ։ Իրական հարցն այն է՝ արդյո՞ք այն պատրաստ է ստանձնել բարոյական պատասխանատվություն՝ մասնագիտական իրավասությունից դուրս։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ հասարակության ապագան ձևավորվում է ոչ միայն քաղաքական գործիչների կամ ինստիտուտների կողմից, այլ մտավորական խավի բարոյական ռիսկ ընդունելու պատրաստակամությամբ։ Վճռորոշ հարցը ոչ թե այն է՝ արդյո՞ք մտավորականները կրթված են, այլ՝ արդյո՞ք նրանք բավականաչափ խիզախ են խոսելու այն ժամանակ, երբ լռելն ավելի անվտանգ է։

Սա անցյալի դաս չէ։ Սա ներկայի փորձություն է։ Եվ Հայաստանը դեռ ունի ընտրության հնարավորություն, բայց միայն այն դեպքում, եթե նրա մտավորականությունը գիտակցի, որ լռությունը նույնպես մասնակցության ձև է։ Եվ հաճախ՝ ամենավտանգավորը։ Այսպիսով հասարակությունները կործանվում են ոչ թե այն պահին, երբ սխալվում են, այլ այն պահին, երբ դադարում են տարբերել ճշմարտությունը հարմարավետությունից։ Հասարակությունները վերանում են այն օրը, երբ լռում են նրանք, ովքեր կարող էին ասել՝ «այստեղ սահման կա»։ Այդ սահմանագիծը պահվում է ո՛չ օրենքներով և ո՛չ ինստիտուտներով, այլ մարդկանց խղճով։ Երբ այդ խիղճը լռում է, պետությունը շարունակում է գոյություն ունենալ, բայց կորցնում է իր հոգին։ Այսօր այս հարցը վերաբերում է պատասխանատվությանը՝ լինելու մարդ հանրային տարածքում։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ` Տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը