Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հինգ տարին բավականին ժամանակ է՝ հատկապես իրադարձությունների այսպիսի խտության պայմաններում, երբ ամեն օր արթնանում ենք ու մի հարված ստանում՝ կա՛մ մեր արժանապատվությանը, կա՛մ մեր հայրենի հողին, կա՛մ մարդկային կյանքերին։ Դա չի կարող իր հետքը չթողնել մարդկանց տրամադրությունների վրա՝ որպես հոգեբանական մի ամբողջություն։ Մեր կյանքը բաժանվեց մինչև 2020 թվականի պատերազմը և պատերազմից հետո։ Պատերազմը շատ բան փոխեց, բայց բոլոր դեպքերում մարդկանց դիրքորոշումները, պատկերացումները, կարծիքները բավականին իներտ էին, հատկապես, եթե իրենք տվյալ իրադարձությունների մեջ ներգրավված էին։ Մարդը միշտ աշխատում է արդարացումներ, ինչինչ բացատրություններ գտնել, որպեսզի նաև իր սխալը, վրիպումը ինչ-որ ձևով հիմնավորի։ Նախորդ ընտրություններից անցել է հինգ՝ տառապագին և կորուստների տարի։ Մեր արժանապատվությանը, ինքնությանն այնպիսի հարվածներ են հասնում, որ նույնիսկ մղձավանջը ավելի թեթև մի բան է, քան այն, ինչ տեղի է ունենում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է հոգեբան Կարինե Նալչաջյանը, երբ անդրադառնում ենք մերօրյա հասարակական տրամադրություններին։

Նշում է՝ լավ կլիներ, եթե հոգեբանները հնարավորություն ունենային լայնամասշտաբ հետազոտություն կատարել և ունենալ մեր հասարակական տրամադրությունների, դիրքորոշումների, ապագայի վերաբերյալ պատկերացումների շատ ավելի կոնկրետ պատկերը։ «Այսօր դրան կարող է փոխարինել նաև մասնագետի հայացքը, թե ինչ է կատարվում։ Սոցիալական տարբեր շերտերի հետ իմ շփումները, զրույցները, դիտարկումները թույլ են տալիս եզրակացնել, որ «դանակը ոսկորին է հասել»։ Մարդկանց մեջ զզվանքը, ատելությունը հասել է շատ բարձր մակարդակի։ Չնչին տոկոս է կազմում այն մարդկանց թիվը, ովքեր դեռ իրենց կարծրացած պատկերացումներով են առաջնորդվում»,-նկատում է նա։

Հոգեբանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հիմա գործի են դրվելու բազմաթիվ ծուղակներ։ «Հասարակությունը վատ է տրամադրված, արդեն զզվել է, ոմանք ընդամենն անտարբերության շղարշի հետևում են գտնվում։ Կա անտարբերների շերտը, սա մի տեսակ հուսահատություն է բերում, բայց այդ շերտին մոտենում ես, փորձում ես հասկանալ ինչ-որ թեմայի շուրջ մտքերը, դատողությունները, հասկանում ես, որ ռեակցիան զզվանքի ռեակցիան է։ Այդ անտարբեր թվացողները պարզապես ժխտում են իրականությունը, իրենց անկյուններում իրենց կյանքով են զբաղվում, առօրյայով, բայց իրենց տրամադրությունները շատ հեռու են իշխանությունների նկատմամբ դրական լինելուց։ Ինչ-որ մի կայծ, և այդ կոնֆորմիստները, հարմարվողները գալու և լրացնելու են ըմբոստների, պայքարողների շարքը։

Ամենամեծ ծուղակը խաղաղության միֆն է։ Դա շատ զգայուն թեմա է։ Պատերազմ, այդքան արյուն տեսած ժողովրդի համար խաղաղությունն ամենաբաղձալի բանն է։ Շատ լավ է, որ կան գործիչներ, ուժեր, որոնք բացատրում են մարդկանց, մեկնաբանում են, որ սա սին է, սա խաղաղություն չէ, հենց որ սրանք վերընտրվեն, ավելի մեծ աղետ է գալու մեր ժողովրդի գլխին, քան մինչև հիմա ենք տեսել։ Բայց բոլոր դեպքերում խաղաղության քաղցրությունը մարդկանց ստիպում է այդ խայծը ինչ-որ չափով կուլ տալ։ Հասարակության մեջ նետում են կարծրատիպային արտահայտություններ, օրինակ՝ «ուրիշը գա, պատերազմ կլինի, Նիկոլը մնա, պատերազմ չի լինի»։ Աբսուրդ է, բայց քարացած արտահայտություն է, և մարդիկ այս խայծը կարող են կուլ տալ։ Այսօր Հայաստանում կատարվող ամեն ինչ պետք է ընկալենք նախընտրական տրամադրությունների համատեքստում, այդ թվում՝ նաև այս իշխանությունից եկած բոլոր տեսակի ազդակները։ Մյուս կարծրատիպն այն է, թե «մեկ է, իրենք են ընտրվելու»։ Սա մարդուն թուլացնում է։ Եթե այդ արտահայտությունը շատ հարգարժան, հայրենանվեր, ամեն ինչ հասկացող մարդիկ են ասում, նշանակում է, որ թշնամին ինչ-որ իմաստով հասել է իր նպատակին, մեզ թուլացրել է։ Սրա հիմքում դրված է, որ «ես ոչինչ չարժեմ, իմ կարծիքը, ձայնը, դիրքորոշումը ոչ մի բան է, մեկ է, սրանք ընտրվելու են»։ Սա շատ վտանգավոր է, որովհետև մարդկանց մղում է պասիվության, իրենք ուղղակի չեն գնա ընտրության, իսկ դա նվեր է այսօրվա հանցագործ իշխանություններին։ Կամ՝ մի ձեռքով սահմանամերձ շրջաններում դպրոցներ են փակում, ինչն ուղղակի աղետալի է և շատ լուրջ հարված մեր գոյությանը, մյուս ձեռքով՝ ներդրումներ, շինարարություն են անում սահմանամերձ շրջաններում։ Մարդիկ մտածում են՝ շինարարություն, տներ են կառուցում, բայց ժողովուրդը նաև դիպուկ դիտարկում է անում, որ ինչ կառուցում են, թուրքերի համար են կառուցում։ Մեր արժանապատվությանն ուղղված հարվածներն են խեղճացնում ժողովրդին։ Վախի մթնոլորտ են ստեղծում։ Մյուս կողմից՝ Ալիևն է էքստազների մեջ։ Ասում է՝ հայերին խփեցինք երկաթյա բռունցքով, Հայաստանի օդային տարածքն օգտագործում ենք, առանց իրենցից հարցնելու։ Մեր ժողովրդին ստորացնում են մինչև վերջին աստիճանը՝ և՛ ներսի, և՛ դրսի թշնամիները, որոնց որպես մեկ ամբողջություն եմ ընկալում։ Նախընտրական շրջանի վտանգները շատ են՝ ինքնագնահատականի ցածրացում, վախի և անելանելիության զգացում և այլն»,-հավելում է հոգեբանը։

Շեշտում է՝ իրադարձություններն ամբողջ աշխարհում, մասնավորապես, մեր տարածաշրջանում, այնքան արագ են զարգանում, որ չգիտենք, թե մինչև ընտրություններն ինչեր տեղի կունենան։ «Բոլոր դեպքերում մի ճանապարհը դա է՝ ընտրությունների միջոցով վերջապես ազատագրվել այս խաժամուժից, որը մեր սուրբ երկրի, մեր սիրելի հայրենիքի իշխանությունն իր ձեռքն է վերցրել և անկաշկանդ, առանց բարոյական որևէ ապրում ունենալու տանում է դեպի կործանում։ Իրադարձությունները տեսնելով՝ չեմ բացառում, որ մինչև ընտրությունների օրվան հասնելը տարածաշրջանում ինչ-որ իրադարձություններ տեղի ունենան, և գուցե ավելի շուտ ինչ-որ հնարավորություններ առաջանան սրանցից ազատվելու։ Որքան շուտ, այդքան լավ։ Հնարավոր է, որ ինչ-որ իրադարձություններ տեղի ունենան, և եթե մեր երկրի ղեկին պրոֆեսիոնալ, պետականության արժեքը իմացող մարդիկ լինեն, գուցե կարողանանք այս իրավիճակից շահեկան դուրս գալ։ Դա հնարավոր եմ համարում։ Կարողանանք վերականգնել նորմալ հարաբերություններն այն պետությունների հետ, որոնց հետ մեր շահերը համընկնում են ռազմավարական, մարտավարական տեսակետից։ Իսկ ինչ վերաբերում է սրանց, ապա ավելի են գրգռում ժողովրդին։ Այդ ավտոբուսային խայտառակ պահվածքով ընդամենը զզվանք են առաջացնում։ Ինչո՞ւ են այդպես անում։ Նախ՝ մեզ էլի են ստորացնում, որ ամեն անգամ տեսնելով՝ ասենք՝ ինչ մեղք ենք մենք, որ մեր երկրի ղեկավարությունը սա է, բացի դրանից, մի արտահայտություն կա՝ լավ դեմքի արտահայտություն ընդունել վատ խաղի ժամանակ։ Այսինքն՝ ամեն ինչ շատ վատ է, բայց դու մի հատ կեցվածք ես ընդունում, որ ամեն ինչ հրաշալի է, սրանք հիմա այդ վիճակում են։ Շատ լավ հասկանում են այս համաժողովրդական զզվանքն իրենց նկատմամբ։ Զուգահեռ ստեղծում են վախի մթնոլորտ, խեղկատակության մթնոլորտ, կարծես ամեն ինչ լավ է, բոլորը երջանիկ են։ Սա մակերեսային ծիծաղ է առաջացնում մարդկանց մոտ՝ ոնց կրծեց, ոնց ծամեց, ոնց կուլ տվեց, ոնց պարեց, ոնց թռվռաց, ինչպիսի դեմքի արտահայտություն ուներ և այլն»։

Նալչաջյանի պնդմամբ, զզվանքից հետո հաջորդ ապրումը, որ առաջանում է մարդու մեջ, ինքնագնահատականի ցածրացումն է և ամբողջ աշխարհում խայտառակ լինելու զգացումը։ «Չէ որ այդ կադրերը պտտվում են ամբողջ աշխարհում։ Սա էլ է մտածված, ամեն ինչ անում են, որ մենք ստորանանք։ Իրենց ամբողջ խնդիրը բարոյականության ոլորտում է, իրենք բարոյական ապրումներ չունեն։ Դա իրենց համար խորթ է։ Մարդը չունի բարոյական զարգացում, «բարոյական տհասություն» երևույթ գոյություն ունի։ Կարող են ոչ միայն իրենց ուտելը ցույց տալ, այլև ուրիշ տեսարաններ էլ ի ցույց դնել։ Բարոյականության ամենակարևոր բաղադրիչներից մեկը ամոթի զգացումն է։ Ամոթի զգացում, ուրիշի վիճակի մեջ մտնելու կարողություն. այս բաղադրիչներից գոյանում է բարոյականությունը, բարոյական վարքը։ Հիմա մարդը բարոյական վարք չունի։ Գիտեք, եթե սեղանի մոտ ինչ-որ մի բան տգեղ է ստացվում, մարդիկ շատ ուժեղ ամոթի զգացում են ունենում։ Իսկ նրանց մոտ բացակայում են էթիկայի նորմերը, կուլտուրան, բարոյականությունը, և նա բացարձակապես վատ չի զգում, ասենք, գարշելի ձևով ինչ-որ բան կրծելուց, ծամելուց, կուլ տալուց և դա ցուցադրական անելուց։ Նա անձամբ այդպիսի բարիեր չունի, և դա օգտագործվում է մեր ազգին նվաստացնելու համար։ Որքան էլ չհավանեմ իմ երկրի իշխանություններին, բայց բոլոր դեպքերում իմ երկրի ղեկը իրենց ձեռքում է, և իրենք աշխարհին ներկայանում են իմ ազգի, պետության անունից, և ամեն անգամ իրենց վարքագծով հարված են հասցնում յուրաքանչյուրին, ով իրեն զգում է այս ազգի, պետության մի մասնիկը։

Նա եկել է իշխանության կոնկրետ նպատակով՝ նվաստացնել մեզ, մոռանալ հերոսներին, մոռանալ պատմությունը, մեր մշակույթը, կրթական համակարգն այս սոսկալի վիճակի մեջ դնել, նաև քանդել մեր արժանապատվությունը։ Բայց, ամեն դեպքում, մարդկանց տրամադրությունները տեսնելով՝ չեմ կարծում, որ մեր ժողովուրդը այնքան է թուլացել, դարձել զոհ իր էությամբ, որ չկարողանա պայքարել, երբ պայքարի, դիմադրության ուժեր ի հայտ գան։ Քաղաքական ուժերը, կարծես, որոշակի միավորումներ են ստեղծում, ակտիվություն, տեսնում ենք մարդկանց ոգևորությունը, հույսը։ Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը գնա և իր զզվանքը, իր բոլոր ապրումներն արտահայտի և ձերբազատվի մեզ պատած աղետից»,-եզրափակում է Կարինե Նալչաջյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри