Ոչ նպաստ, ոչ խնամք. ինչպես է միայնակ տարեցը մնում համակարգից դուրս. Հրայր Կամենդատյան
БЛОГՄիայնակ թոշակառուն այսօր թողնված է պետական բյուրոկրատիայի և «բարեգործական» անտարբերության միջև ընկած մոխրագույն գոտում:
Թղթի վրա համակարգը գոյություն ունի՝ կան Միասնական սոցիալական ծառայություններ, տուն-ինտերնատներ, ՀԿ-ներ: Բայց իրականում, երբ դռները փակվում են, միայնակ տարեցը մնում է դեմ հանդիման իրականության հետ, որտեղ.
* «Ծերացած» նպաստներ և ծաղրական թոշակ: Պետության տրամադրած կենսաթոշակն ու սոցիալական աջակցությունը հաճախ չեն բավարարում անգամ կոմունալ վճարներին ու անհրաժեշտ դեղորայքի կեսին: Խնամքն առաջին հերթին արժանապատիվ ապրուստ է, ոչ թե գոյատևման մինիմում:
* Բյուրոկրատական քաշքշուկ: Տնային խնամք կամ տուն-ինտերնատի ուղեգիր ստանալու համար անկողնային կամ տեղաշարժվելու դժվարություն ունեցող մարդուց պահանջվում է տեղեկանքների ու փաստաթղթերի մի ամբողջ «արշավ»՝ հաճախ առանց որևէ մեկի կողմից իրական սոցիալական ուղեկցման:
* Տնային խնամքի ցածր որակ: Պետական պատվերով իրականացվող տնային խնամքի ծառայությունները հաճախ ձևական բնույթ են կրում: Խնամողների ծանրաբեռնվածությունը և ցածր վարձատրությունը բերում են նրան, որ այցելությունները սահմանափակվում են ոտքի վրա հաց բերելով, մինչդեռ մարդը կարիք ունի լիարժեք կենցաղային, բժշկական և հոգեբանական աջակցության:
* Պալիատիվ և երկարատև խնամքի ճգնաժամ: Եթե միայնակ թոշակառուն կորցնում է ինքնասպասարկման ունակությունը (ծանր ինսուլտ, դեմենցիա), համակարգը փաստացի կոլապսի է ենթարկվում: Պետական տուն-ինտերնատներում տեղերը խիստ սահմանափակ են, իսկ մասնավոր կենտրոնների գները անհասանելի են շարքային քաղաքացուն:
Խնամքը չպետք է լինի «ողորմություն» կամ պատահական բարեգործություն: Քանի դեռ պետությունը չի անցել ֆորմալ ցուցակագրումից դեպի երաշխավորված, արժանապատիվ և համապարփակ խնամքի ապահովագրություն, «ով է խնամելու» հարցի իրական պատասխանը մնում է մեկը՝ ոչ ոք, եթե հարևանը կամ բարի մարդիկ չհասնեն:
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



