Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Փաշինյանի իշխանության նոր իրականությունը

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երբ 2018 թվականին հանրայնացվեց ԱԱԾ տնօրենի և Նիկոլ Փաշինյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը, դա պարզապես հերթական սենսացիան չէր։

Հիշեցնենք՝ գաղտնալսված խոսակցությունն, ի թիվս այլ հարցերի, վերաբերում էր ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու գործընթացին։ Զրույցի բովանդակությունից տպավորություն էր ստեղծվում, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը անձամբ մեծապես հետաքրքրված էր այդ գործընթացով և գործնականում հրահանգում էր կալանավորել Ռոբերտ Քոչարյանին։

Թեև ընդհանուր առմամբ հանրության շրջանում տարածված էր այն ընկալումը, որ այդ գործընթացն իրականացվում է Նիկոլ Փաշինյանի ցուցումով, հրահանգավորման փաստի հրապարակայնացումը քաղաքական, հասարակական և լրատվական դաշտում իսկապես պայթյունի էֆեկտ ունեցավ։

Մի քանի տարի անց, սակայն, իրավիճակն ու հանրային ընկալումները կարծես էականորեն փոխվել են։ Այսօր նման գաղտնալսումների կամ դրանց արտահոսքի անհրաժեշտությունն այլևս չկա։ Ամեն ինչ կատարվում է բացահայտ՝ ընդհուպ ԱԺ ամբիոնից, որտեղ Նիկոլ Փաշինյանը հայտարարություններ է անում, պահանջներ ներկայացնում և ըստ էության մատնանշում, թե իրավապահ մարմիններն ու դատավորներն ինչ գործողություններ պետք է իրականացնեն, ում պետք է ձերբակալեն և ում կալանավորեն։

Փաշինյանը, ճիշտ է, պնդում է, որ համապատասխան հրահանգը տվել է Հանրապետության հրապարակում՝ 2026 թվականի հունիսի 5-ին, իսկ ԱԺ-ում պարզապես կրկնել է այն։ Սակայն դրանից հարցի էությունը չի փոխվում։ Փաստն այն է, որ հենց ինքն է խոստովանում՝ ուղիղ հրահանգ է տվել։

Այս ամբողջ հակաիրավական գործընթացի ֆոնին, թերևս, ամենատխուր և մտահոգիչ հանգամանքն այն է, որ նման երևույթներն աստիճանաբար սկսում են ընկալվել որպես սովորական, նույնիսկ բնականոն իրավիճակ։

Ասես հենց այդպես էլ պետք է լինի։

Մինչդեռ այստեղ խոսքը միայն դատաիրավական համակարգի գործառույթների իմաստազրկման մասին չէ։ Սա արդեն կարող է ընկալվել որպես պետական համակարգի կազմաքանդման վտանգավոր ընթացք։

Հիշեցնենք՝ ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունն ... իրավական պետություն է»։ Ավելին՝ այդ դրույթը Սահմանադրության անփոփոխելի հոդվածներից է։ Սակայն եթե «իրավական պետության» սկզբունքի պահպանման տեսանկյունից գնահատենք տեղի ունեցողը, ապա ակնհայտ է, որ լրջագույն խնդիրների և սպառնալիքների ազդակները գալիս են հենց գործադիր իշխանության ամենաբարձր մակարդակից։

Մյուս ուշագրավ հանգամանքը կապված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա զավակների նկատմամբ հետապնդումների նոր ալիքի հետ։ Ամեն անգամ, երբ նախագահ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդումները սաստկանում են, դրան հաջորդում են Հայաստանի և հայության համար ճակատագրական ու կորստաբեր գործընթացներ՝ բնականաբար, փաշինյանական իշխանության իրականացրած քայլերի հետևանքով։

Եվ խոսքը միայն Ռոբերտ Քոչարյանի մասին չէ։ Նմանատիպ գործընթացներ նկատելի են նաև այլ հայտնի ու ազդեցիկ գործիչների նկատմամբ։ Ընդհանուր առմամբ, լայնածավալ ռեպրեսիաները հաճախ նախորդում են այս կամ այն ճակատագրական և, ցավոք, հերթական ցնցմանը։

Փաշինյանն արդեն իսկ ազդակներ է տվել Տիգրանաշենը և ոչ միայն Տիգրանաշենը հանձնելու հնարավորության վերաբերյալ։ Սակայն, հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի դեմ այս անգամվա հարձակման լայնածավալ բնույթը, մտահոգություն է առաջանում, որ առաջիկայում կարող են լինել շատ ավելի մեծ կորուստներ, քան պարզապես հանգուցային նշանակություն ունեցող մեկ բնակավայրի և դրանով անցնող ռազմավարական ճանապարհների հանձնումը։

Այս զարգացումների համատեքստում Past.am-ը շարունակում է հետևել իրադարձությունների զարգացմանը՝ փորձելով առանձնացնել ոչ միայն հնչող հայտարարությունները, այլև դրանց հնարավոր հետևանքները Հայաստանի պետական ու անվտանգային համակարգի համար։

Past.am-ի գնահատմամբ՝ հասարակության համար ամենակարևոր հարցն այս պահին այն է, թե ինչ սահմաններ ունի իշխանության կողմից տրվող հրապարակային հրահանգների պրակտիկան և ինչ հետևանքների կարող է այն հանգեցնել իրավական պետության սկզբունքների համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ՝ այստեղ

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира