Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով
ПОЛИТИКАՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Առայժմ ամսաթիվը հստակ համաձայնեցված չէ, ինչպես և նախկինում՝ կա ըմբռնում և պայմանավորվածություն նախագահի և վարչապետի միջև առ այն, որ նման այց տեղի կունենա մոտ ժամանակներս», - ասել է Պեսկովը լրագրողներին։
Ավելի վաղ Պուտինը Բիշքեկում ՇՀԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում բանակցություններ էր վարել Փաշինյանի հետ։ Բանակցությունների արդյունքներով Պուտինը հայտնել էր, որ հրավիրել է Հայաստանի վարչապետին Մոսկվա՝ քննարկելու երկու երկրների փոխգործակցության կոնկրետ հարցեր։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



