Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով
POLITICSՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Առայժմ ամսաթիվը հստակ համաձայնեցված չէ, ինչպես և նախկինում՝ կա ըմբռնում և պայմանավորվածություն նախագահի և վարչապետի միջև առ այն, որ նման այց տեղի կունենա մոտ ժամանակներս», - ասել է Պեսկովը լրագրողներին։
Ավելի վաղ Պուտինը Բիշքեկում ՇՀԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում բանակցություններ էր վարել Փաշինյանի հետ։ Բանակցությունների արդյունքներով Պուտինը հայտնել էր, որ հրավիրել է Հայաստանի վարչապետին Մոսկվա՝ քննարկելու երկու երկրների փոխգործակցության կոնկրետ հարցեր։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
5
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation



