Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան
ПОЛИТИКАՍոցփաթեթների վերջը։ 2027 հունվարի մեկից կչեղարկվեն սոցփաթեթները։Պետական համակարգի աշխատողին նախ պարտադրում են հայտարարագիր լրացնել, ապա լուռ ու հետևողականորեն զրկում են տարիներով խոստացված ու հասանելիք սոցիալական երաշխիքից։
Սա ուղղակի որոշում կամ բյուջետային օպտիմալացում չէ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ։
Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ Այն 130,000 դրամը, որով ուսուցիչը, բուժաշխատողն ու պետական ծառայողը վճարում էին երեխայի ուսման, ընտանիքի բուժման կամ առողջության ապահովագրության համար, պարզապես խլում են ձեր գրպանից։
Վստահության կոնտրակտի փլուզում․ Պետության հետ հարաբերությունը հիմնված է փոխադարձ պարտավորությունների վրա։ Երբ քաղաքացուց պահանջում են կատարյալ թափանցիկություն ու հաշվետվողականություն, իսկ փոխարենը կրճատում են նրա սոցիալական իրավունքները, դա վստահության խարխլում է։
Ովքեր են պատասխանատուները․ Այս քաղաքական գծի ու նախագծերի հետևում կանգնած են կոնկրետ անուններ՝ վարչապետն ու Արսեն Թորոսյանը։ Նրանց որոշմամբ է, որ տասնյակ հազարավոր ընտանիքներ այսօր կանգնում են փաստի առաջ։
Սա հարված է յուրաքանչյուր աշխատող քաղաքացու արժանապատվությանն ու ֆինանսական կայունությանը։ Հարկավոր է հստակ արձանագրել և հիշել, թե ովքեր են պատասխանատու ձեր ընտանեկան բյուջեից այս միջոցները դուրս մղելու համար։
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
5
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...



