Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան
POLITICSՍոցփաթեթների վերջը։ 2027 հունվարի մեկից կչեղարկվեն սոցփաթեթները։Պետական համակարգի աշխատողին նախ պարտադրում են հայտարարագիր լրացնել, ապա լուռ ու հետևողականորեն զրկում են տարիներով խոստացված ու հասանելիք սոցիալական երաշխիքից։
Սա ուղղակի որոշում կամ բյուջետային օպտիմալացում չէ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ։
Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ Այն 130,000 դրամը, որով ուսուցիչը, բուժաշխատողն ու պետական ծառայողը վճարում էին երեխայի ուսման, ընտանիքի բուժման կամ առողջության ապահովագրության համար, պարզապես խլում են ձեր գրպանից։
Վստահության կոնտրակտի փլուզում․ Պետության հետ հարաբերությունը հիմնված է փոխադարձ պարտավորությունների վրա։ Երբ քաղաքացուց պահանջում են կատարյալ թափանցիկություն ու հաշվետվողականություն, իսկ փոխարենը կրճատում են նրա սոցիալական իրավունքները, դա վստահության խարխլում է։
Ովքեր են պատասխանատուները․ Այս քաղաքական գծի ու նախագծերի հետևում կանգնած են կոնկրետ անուններ՝ վարչապետն ու Արսեն Թորոսյանը։ Նրանց որոշմամբ է, որ տասնյակ հազարավոր ընտանիքներ այսօր կանգնում են փաստի առաջ։
Սա հարված է յուրաքանչյուր աշխատող քաղաքացու արժանապատվությանն ու ֆինանսական կայունությանը։ Հարկավոր է հստակ արձանագրել և հիշել, թե ովքեր են պատասխանատու ձեր ընտանեկան բյուջեից այս միջոցները դուրս մղելու համար։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Converse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference



