Brent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 100,9 դոլարի
ЭКОНОМИКАԵրեքշաբթի առավոտյան նավթի գները մեղմ աճ են գրանցում՝ նախորդ օրվա նկատելի նվազումից հետո, որը պայմանավորված էր Մերձավոր Արևելքից վառելիքի մատակարարումների ավելացման մասին տվյալներով։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 0,58 դոլարով (0,58%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 100,90 դոլարի։ Երկուշաբթի օրը Brent-ն էժանացել էր 1,93 դոլարով (1,89%)՝ հասնելով 100,32 դոլարի։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսները թանկացել են 0,46 դոլարով (0,51%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 89,89 դոլարի։ Նախորդ աշխատանքային օրվա ընթացքում պայմանագրի գինը նվազել էր 1,68 դոլարով (1,84%)՝ հասնելով 89,43 դոլարի։
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



