Brent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 100,9 դոլարի
ECONOMICSԵրեքշաբթի առավոտյան նավթի գները մեղմ աճ են գրանցում՝ նախորդ օրվա նկատելի նվազումից հետո, որը պայմանավորված էր Մերձավոր Արևելքից վառելիքի մատակարարումների ավելացման մասին տվյալներով։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 0,58 դոլարով (0,58%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 100,90 դոլարի։ Երկուշաբթի օրը Brent-ն էժանացել էր 1,93 դոլարով (1,89%)՝ հասնելով 100,32 դոլարի։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսները թանկացել են 0,46 դոլարով (0,51%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 89,89 դոլարի։ Նախորդ աշխատանքային օրվա ընթացքում պայմանագրի գինը նվազել էր 1,68 դոլարով (1,84%)՝ հասնելով 89,43 դոլարի։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



