Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ժանտախտի վտանգը ցնցում է Ռուսաստանը․ առեղծվածային մահ, աղմկահարույց մանրամասներ

МЕЖДУНАРОДНОЕ

Ռուսաստանում 28-ամյա գիտաշխատողի առեղծվածային մահը ժանտախտի հնարավոր վարակի շուրջ լուրջ մտահոգություններ է առաջացրել։ Մինչ լրատվամիջոցներում շրջանառվում է մահացու հարուցիչ պարունակող փորձանոթի կոտրվելու վարկածը, մահացած աղջկա մայրը հերքում է այդ տեղեկությունները և բժիշկներին մեղադրում դստեր կյանքը չփրկելու մեջ։ Իսկ մասնագետները հիշեցնում են՝ ժանտախտը, որը ժամանակին միլիոնավոր մարդկանց կյանք է խլել, այսօր էլ վտանգավոր վարակ է։

Իրկուտսկի հակաժանտախտային գիտահետազոտական ինստիտուտի աշխատակից Դարյա Շիպիլովան հիվանդանոց է տեղափոխվել սեպտեմբերի 29-ին, իսկ հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը մահացել է Շելեխով քաղաքի հիվանդանոցում։

Դեպքից հետո տեղեկություններ են տարածվել, թե երիտասարդ կինը լաբորատորիայում պատահաբար կոտրել է ժանտախտի հարուցիչ պարունակող փորձանոթը, վարակվել և թաքցրել միջադեպը։ Սակայն այս վարկածը պաշտոնապես չի հաստատվել։

Ռուսաստանի համապատասխան վերահսկող մարմինը հայտնել է, որ մահվան պատճառը թոքաբորբն է, իսկ ինստիտուտում վտանգավոր միկրոօրգանիզմների հետ աշխատանքի ընթացքում արտակարգ պատահարներ չեն արձանագրվել։

«Իմ դստերը պարզապես կործանեցին»,- ասել է աղւկա մայրը։

Դարյայի մայրը՝ Սվետլանա Շիպիլովան, որը դստեր մահից հետո հայտնվել է կարանտինում, կտրականապես հերքել է փորձանոթի կոտրվելու մասին տեղեկությունները։ Նրա խոսքով՝ նման լաբորատոր տարաներն այնքան ամուր են պաշտպանված, որ նույնիսկ պատին ուժգին հարվածելու դեպքում դրանք կոտրելը գործնականում անհնար է։

«Ես գիտեմ ճշմարտությունը։ Չեմ ուզում կարդալ այն զազրելի բաները, որոնք գրում են երեխայիս մասին։ Սա պարզապես ներկայացում է»,- հայտարարել է նա։

Մայրը նաև պնդել է, որ դստերը պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվել։

«Ես նման հիվանդներից շատերին եմ փրկել, իսկ իմ դստերը չփրկեցին։ Նրան պարզապես անօգնական թողեցին ու կործանեցին»,- ասել է Սվետլանա Շիպիլովան։

Կինը հայտնել է, որ դեռ չի ստացել դստեր մահվան պատճառի վերաբերյալ պաշտոնական եզրակացությունը։ Ավելին՝ ընտանիքը նույնիսկ չի կարողացել հուղարկավորել Դարյային, քանի որ նրա հետ շփում ունեցած անձինք մեկուսացվել են և գտնվում են բժշկական հսկողության տակ։

Auroranews.am-ը ուսումնասիրել է մի շարք  հանգամանքներ։ Իրկուտսկի դեպքը կրկին ուշադրության կենտրոն է բերել մարդկության պատմության ամենամահաբեր վարակներից մեկը։

Ժանտախտը, որը հայտնի է նաև «Սև մահ» անվամբ, տասնչորսերորդ դարում խլել է Եվրոպայի բնակչության զգալի մասի կյանքը։  Ինչպես պարզաբանում են գերմանացի մասնագետները, ժանտախտը չի անհետացել։ Դրա հարուցիչը շարունակում է գոյություն ունենալ բնության մեջ, իսկ առանձին դեպքեր մինչ օրս արձանագրվում են աշխարհի տարբեր տարածաշրջաններում։ Հիվանդության հատկապես վտանգավոր ձևերից է թոքային ժանտախտը, որը կարող է մարդուց մարդ փոխանցվել շնչառական կաթիլների միջոցով և առանց ժամանակին բուժման արագ հանգեցնել մահվան։ Սակայն կա էական տարբերություն միջնադարի և մեր օրերի միջև․ ժամանակակից բժշկությունն ունի ժանտախտի դեմ արդյունավետ հակաբիոտիկներ, իսկ վաղ ախտորոշումը զգալիորեն մեծացնում է հիվանդի փրկության հնարավորությունը։

Վտանգը հասել է Ռուսաստանի սահմաններից դուրս

Դարյա Շիպիովայի մահվան շուրջ առաջացած մտահոգությունների ֆոնին Ղազախստանի և Ռուսաստանի սահմանին ստուգում են ուղևորներին՝ վտանգավոր վարակների հնարավոր ախտանշանները հայտնաբերելու նպատակով։ Առայժմ հիվանդներ կամ կասկածելի ախտանշաններ ունեցող անձինք չեն հայտնաբերվել։ Մասնագետները միաժամանակ ընդգծում են, որ ժանտախտի մասին յուրաքանչյուր տեղեկություն դեռ չի նշանակում համաճարակի բռնկում։ Վտանգը գնահատելու համար անհրաժեշտ են լաբորատոր հաստատումներ և համաճարակաբանական հետազոտությունների արդյունքներ։

Այս պահին Իրկուտսկի գիտաշխատողի՝ ժանտախտով վարակվելու վարկածը հաստատված չէ։ Պաշտոնապես հաղորդվել է թոքաբորբի մասին, սակայն երիտասարդ կնոջ մահվան հանգամանքների շուրջ հարցերը դեռ պահպանվում են։ Եվ մինչ քննարկվում է մահացու վարակի հնարավոր վտանգը, Դարյայի մայրը շարունակում է սպասել ամենակարևոր պատասխանին՝ ինչո՞ւ մահացավ իր 28-ամյա դուստրը, և հնարավո՞ր էր փրկել նրա կյանքը։

Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026