Աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համար
ФОТОԱշխարհահռչակ իտալացի տենոր Անդրեա Բոչելին հատուկ տեսաուղերձով դիմել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հաղորդում է armsport.am-ը։
Հայ ֆուտբոլիստն այսօր իր սոցցանցերի սթորի բաժնում տեսանյութ է հրապարակել, որտեղ իտալացի երգիչը ձեռքում պահել է հայ ֆուտբոլիստի անվանական մարզաշապիկը։ Բոչելին, ով, ի դեպ, հայտնի է որպես «Ինտերի» մեծ երկրպագու, շնորհակալություն է հայտնել Մխիթարյանին նվերի համար։
«Շատ սիրելի Միկի, ես նոր ստացա այս գեղեցիկ մարզաշապիկը։ Շատ շնորհակալ եմ և մաղթում եմ քեզ ամենայն բարիք։ Մինչ նոր հանդիպում»,- իր տեսաուղերձում ասում է երաժշտության լեգենդը։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը միլանյան ակումբում հանդես է գալիս 2022 թվականից:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



