Աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համար
PHOTOԱշխարհահռչակ իտալացի տենոր Անդրեա Բոչելին հատուկ տեսաուղերձով դիմել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հաղորդում է armsport.am-ը։
Հայ ֆուտբոլիստն այսօր իր սոցցանցերի սթորի բաժնում տեսանյութ է հրապարակել, որտեղ իտալացի երգիչը ձեռքում պահել է հայ ֆուտբոլիստի անվանական մարզաշապիկը։ Բոչելին, ով, ի դեպ, հայտնի է որպես «Ինտերի» մեծ երկրպագու, շնորհակալություն է հայտնել Մխիթարյանին նվերի համար։
«Շատ սիրելի Միկի, ես նոր ստացա այս գեղեցիկ մարզաշապիկը։ Շատ շնորհակալ եմ և մաղթում եմ քեզ ամենայն բարիք։ Մինչ նոր հանդիպում»,- իր տեսաուղերձում ասում է երաժշտության լեգենդը։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը միլանյան ակումբում հանդես է գալիս 2022 թվականից:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor



