Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն
СПОРТՀայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն: Այս մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։
«ACS SUPERCHESS» թիմը հաղթանակ է տարել անցկացրած բոլոր 9 հանդիպումներում։
Թիմի կազմը՝
- ՄԳ Հայկ Մարտիրոսյան (Հայաստան)
- ՄԳ Բոգդան-Դանյել Դյակ (Ռումինիա)
- ՄԳ Իվան Սոկոլով (Նիդերլանդներ)
- ՄԳ Դանիել Դարդհա (Բելգիա)
- ՄԳ Կոնստանտին Լուպուլեսկու (Ռումինիա)
- ՄԳ Ալեքսանդր Մոտիլյով (Ռումինիա)
- ՖՎ Մատեյ-Անդրեյ Կոյչև (Ռումինիա)
- ՄՎ Վլադիմիր Դոնչա (Ռումինիա)
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը 7 հնարավորից վաստակել է 5,5 միավոր՝ իր միջազգային վարկանիշը բարելավելով 7,8 կետով։
Շնորհավորում ենք Հայկին և թիմի բոլոր անդամներին՝ մաղթելով նոր հաղթանակներ։
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян



