Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն
ՍՊՈՐՏՀայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն: Այս մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։
«ACS SUPERCHESS» թիմը հաղթանակ է տարել անցկացրած բոլոր 9 հանդիպումներում։
Թիմի կազմը՝
- ՄԳ Հայկ Մարտիրոսյան (Հայաստան)
- ՄԳ Բոգդան-Դանյել Դյակ (Ռումինիա)
- ՄԳ Իվան Սոկոլով (Նիդերլանդներ)
- ՄԳ Դանիել Դարդհա (Բելգիա)
- ՄԳ Կոնստանտին Լուպուլեսկու (Ռումինիա)
- ՄԳ Ալեքսանդր Մոտիլյով (Ռումինիա)
- ՖՎ Մատեյ-Անդրեյ Կոյչև (Ռումինիա)
- ՄՎ Վլադիմիր Դոնչա (Ռումինիա)
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը 7 հնարավորից վաստակել է 5,5 միավոր՝ իր միջազգային վարկանիշը բարելավելով 7,8 կետով։
Շնորհավորում ենք Հայկին և թիմի բոլոր անդամներին՝ մաղթելով նոր հաղթանակներ։
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



