Հայտնաբերվել են անհետ կորած հոր և որդու մարմինները
ОБЩЕСТВОՌուսաստանի Կրասնոյարսկի երկրամասում հայտնաբերվել են ջրային միջադեպից հետո անհետացած 70-ամյա և 39-ամյա տղամարդկանց մարմինները։ Նախնական տվյալներով՝ նրանց մեքենան խորտակվել է Սերյոժա գետում։
Փրկարարները կարողացել են մեքենան դուրս բերել ափ։ Մեքենայի ներսում հայտնաբերվել է 70-ամյա տղամարդու դին, իսկ ավելի ուշ ջրում գտել են նաև 39-ամյա տղամարդու մարմինը։
Ավելի վաղ Կրասնոյարսկի որոնողական-փրկարարական խումբը հայտնել էր երկու տղամարդու անհետացման մասին։ Ըստ փրկարարների՝ նրանք անցած երկուշաբթի պոնտոնային նավակով մեկնել էին Պրիմորսկ գյուղից՝ ուղղվելով դեպի Սիսիմի ծոց։
Past.am-ի փոխանցմամբ՝ միջադեպի հանգամանքները պարզելու նպատակով Քննչական կոմիտեն հետաքննություն է իրականացնում։
Այս պահին դեպքի մանրամասները ճշտվում են։ Past.am-ը կհետևի զարգացումներին։
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
5
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян



