Հայտնաբերվել են անհետ կորած հոր և որդու մարմինները
SOCIETYՌուսաստանի Կրասնոյարսկի երկրամասում հայտնաբերվել են ջրային միջադեպից հետո անհետացած 70-ամյա և 39-ամյա տղամարդկանց մարմինները։ Նախնական տվյալներով՝ նրանց մեքենան խորտակվել է Սերյոժա գետում։
Փրկարարները կարողացել են մեքենան դուրս բերել ափ։ Մեքենայի ներսում հայտնաբերվել է 70-ամյա տղամարդու դին, իսկ ավելի ուշ ջրում գտել են նաև 39-ամյա տղամարդու մարմինը։
Ավելի վաղ Կրասնոյարսկի որոնողական-փրկարարական խումբը հայտնել էր երկու տղամարդու անհետացման մասին։ Ըստ փրկարարների՝ նրանք անցած երկուշաբթի պոնտոնային նավակով մեկնել էին Պրիմորսկ գյուղից՝ ուղղվելով դեպի Սիսիմի ծոց։
Past.am-ի փոխանցմամբ՝ միջադեպի հանգամանքները պարզելու նպատակով Քննչական կոմիտեն հետաքննություն է իրականացնում։
Այս պահին դեպքի մանրամասները ճշտվում են։ Past.am-ը կհետևի զարգացումներին։
1
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



