ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում նավթատար տանկերը պայթել է ականի վրա
МЕЖДУНАРОДНОЕԻրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանի կողմից սահմանված տարանցման կանոնները խախտած նավթատար տանկերը Հորմուզի նեղուցում ծովային ականի վրա պայթելուց հետո հրդեհվել է, հաղորդում է Fars գործակալությունը։
ԻՀՊԿ-ի տվյալներով՝ նեղուցով անցնելիս նավը անջատել է ավտոմատ նույնականացման համակարգը՝ այդպիսով խախտելով Իրանի կողմից սահմանված տարանցման կանոնները։
Իրանական ԶԼՄ-ները նախօրեին հայտնել էին տանկերի հետ կապված մեկ այլ միջադեպի մասին, որը պայթել էր ականի վրա Հորմուզի նեղուցի հարավային հատվածում։ ԻՀՊԿ-ում ընդգծել էին, որ նավիգացիոն և նույնականացման համակարգերի անջատումը կդիտարկվի որպես Հորմուզի նեղուցով և Պարսից ծոցով անցնող նավերի նկատմամբ խիստ և վճռական միջոցներ ձեռնարկելու հիմք։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами
3
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян
4
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
5
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?



