ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում նավթատար տանկերը պայթել է ականի վրա
INTERNATIONAL NEWSԻրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանի կողմից սահմանված տարանցման կանոնները խախտած նավթատար տանկերը Հորմուզի նեղուցում ծովային ականի վրա պայթելուց հետո հրդեհվել է, հաղորդում է Fars գործակալությունը։
ԻՀՊԿ-ի տվյալներով՝ նեղուցով անցնելիս նավը անջատել է ավտոմատ նույնականացման համակարգը՝ այդպիսով խախտելով Իրանի կողմից սահմանված տարանցման կանոնները։
Իրանական ԶԼՄ-ները նախօրեին հայտնել էին տանկերի հետ կապված մեկ այլ միջադեպի մասին, որը պայթել էր ականի վրա Հորմուզի նեղուցի հարավային հատվածում։ ԻՀՊԿ-ում ընդգծել էին, որ նավիգացիոն և նույնականացման համակարգերի անջատումը կդիտարկվի որպես Հորմուզի նեղուցով և Պարսից ծոցով անցնող նավերի նկատմամբ խիստ և վճռական միջոցներ ձեռնարկելու հիմք։
1
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
2
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



