«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներով
БЛОГՀարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գրասենյակից արձագանքել են «ՀայաՔվե»-ին 2026 թ. սեպտեմբերի 11–12-ին Ադրբեջանի կողմից Արցախ և հայկական պատմամշակութային ժառանգության վայրեր կազմակերպած այցի վերաբերյալ:
• Մագդալենա Գրոնոյի՝ Արցախ այցի և Մատենադարանում նրա արած հայտարարությունների առնչությամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը բողոքի դիմում էր ուղղել նրան՝ ակնկալելով հստակ դիրքորոշում Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության, հայկական ինքնության և բռնի տեղահանված հայ բնակչության վերադարձի իրավունքի վերաբերյալ։
Գրոնոյի գրասենյակի պատասխանում նշվում է, որ դիվանագիտական այցը չի կարող դիտարկվել որպես ադրբեջանական պատումների լեգիտիմացում, և որ դիվանագետները տեղում հարցեր ու մտահոգություններ են ներկայացրել ադրբեջանական կողմին։
Նշենք, որ այս պատասխանը թեև ընդունում է խնդրի կարևորությունը, բայց չի անդրադառնում մեր կողմից բարձրացրած բոլոր հարցերին:
«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներով։ Մենք հետևողական ենք լինելու, որ այդ հարցերը ստանան հստակ և միանշանակ պատասխաններ, այլ ոչ թե սահմանափակվեն դիվանագիտական ձևակերպումներով՝ մշակութային ժառանգության, հակամարտության լուծման և հաշտեցման անհրաժեշտության մասին։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами
3
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян
4
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
5
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?



