«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներով
BLOGՀարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գրասենյակից արձագանքել են «ՀայաՔվե»-ին 2026 թ. սեպտեմբերի 11–12-ին Ադրբեջանի կողմից Արցախ և հայկական պատմամշակութային ժառանգության վայրեր կազմակերպած այցի վերաբերյալ:
• Մագդալենա Գրոնոյի՝ Արցախ այցի և Մատենադարանում նրա արած հայտարարությունների առնչությամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը բողոքի դիմում էր ուղղել նրան՝ ակնկալելով հստակ դիրքորոշում Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության, հայկական ինքնության և բռնի տեղահանված հայ բնակչության վերադարձի իրավունքի վերաբերյալ։
Գրոնոյի գրասենյակի պատասխանում նշվում է, որ դիվանագիտական այցը չի կարող դիտարկվել որպես ադրբեջանական պատումների լեգիտիմացում, և որ դիվանագետները տեղում հարցեր ու մտահոգություններ են ներկայացրել ադրբեջանական կողմին։
Նշենք, որ այս պատասխանը թեև ընդունում է խնդրի կարևորությունը, բայց չի անդրադառնում մեր կողմից բարձրացրած բոլոր հարցերին:
«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներով։ Մենք հետևողական ենք լինելու, որ այդ հարցերը ստանան հստակ և միանշանակ պատասխաններ, այլ ոչ թե սահմանափակվեն դիվանագիտական ձևակերպումներով՝ մշակութային ժառանգության, հակամարտության լուծման և հաշտեցման անհրաժեշտության մասին։
1
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
2
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



