Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով պաշտոնից ազատվել է Ստեփանակերտում, Մարտակերտում և Խոջալուում նրա հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովը: Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:
Հրամանագրում օգտագործվել են ադրբեջանական տեղանունները։
Պատճառների վերաբերյալ մանրամասներ չեն փոխանցվում:
Յուսուբովը պաշտոնավարում էր 2024 թվականի մարտից, երբ նախորդ տարվա սեպտեմբերին հայաթափված Լեռնային Ղարաբաղի շրջաններում Ադրբեջանի նախագահը հատուկ ներկայացուցիչներ էր նշանակել:
Մեկ այլ հաղորդագրությամբ APA-ն տեղեկացնում է, որ այսօր Մարտակերտի և Խոջալուի շրջաններում վերաբնակեցման հերթական փուլն է իրականացվել՝ այդ շրջաններ ապրելու է տեղափոխվել 44 ընտանիք՝ 176 մարդ:
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами
4
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
5
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?



