Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով պաշտոնից ազատվել է Ստեփանակերտում, Մարտակերտում և Խոջալուում նրա հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովը: Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:
Հրամանագրում օգտագործվել են ադրբեջանական տեղանունները։
Պատճառների վերաբերյալ մանրամասներ չեն փոխանցվում:
Յուսուբովը պաշտոնավարում էր 2024 թվականի մարտից, երբ նախորդ տարվա սեպտեմբերին հայաթափված Լեռնային Ղարաբաղի շրջաններում Ադրբեջանի նախագահը հատուկ ներկայացուցիչներ էր նշանակել:
Մեկ այլ հաղորդագրությամբ APA-ն տեղեկացնում է, որ այսօր Մարտակերտի և Խոջալուի շրջաններում վերաբնակեցման հերթական փուլն է իրականացվել՝ այդ շրջաններ ապրելու է տեղափոխվել 44 ընտանիք՝ 176 մարդ:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



