Ереван, 17.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Արցախը` մեզ, իսկ Եվրոպայի խորհուրդը թող մնա Ադրբեջանին

АНАЛИТИКА

Ադրբեջանում օրերս հյուրընկալվել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահը՝ իսպանացի Պեդրո Ագրամունտը: Նա հարցազրույց է տվել ադրբեջանական APA լրատվական գործակալությանը, որում անդրադարձել է Արցախյան հակամարտությանը` հնչեցնելով ադրբեջանահաճո հայտարարություններ: Նա կրկնել է Բաքվի թեզերը, թե Հայաստանը «20 տարի է, ինչ շարունակում է Լեռնային Ղարաբաղի և հարակից յոթ ադրբեջանական տարածքների բռնազավթումը»:

Այնուհետև եվրաչինովնիկը քննադատել է Արցախյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցների (ԵԱՀԿ Մինսկի խումբ) գործունեությունը: Նա ասել է. «Չնայած նրան, որ կարգավորման հարցում ներգրավվել են միջազգային կազմակերպություններ, տպավորություն է ստեղծվում, որ որևէ առաջընթաց չկա։ Կարծում եմ, որ բոլոր այդ հակամարտությունները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի մյուս տարածքների ազատագրման հարցը, պետք է կարգավորվեն»:

Բաքվում, բնականաբար, շոյվել են այս հայտարարություններից: Եվ, որքան էլ տարօրինակ է, դա մեզ կարող է միայն զվարճացնել: Պարզաբանեմ, թե ինչու: Եվրոպայի խորհուրդը, առավել ևս այդ կառույցի խորհրդարանական վեհաժողովը որևէ մանդատ և լիազորություն չունի զբաղվել Արցախյան հակամարտության կարգավորմամբ, ընդ որում, ոչ միայն Արցախի, այլև աշխարհում որևէ հակամարտության կարգավորմամբ:

ԵԽԽՎ-ն մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող կառույց է, որի որոշումներն ունեն խորհրդատվական բնույթ, պարտադիր չեն: Անշուշտ, Հայաստանի համար մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության առումով Եվրոպայի խորհուրդը կարևոր կառույց է, բայց երբ այդ կազմակերպությունն իր բուն առաքելությունը թողած զբաղվում է իրեն չվերաբերող խնդիրների շուրջ օդը տատանելով, ինչպես Պեդրո Ագրամունտն է արել Բաքվում, ապա դրանից իրերի դրությունը չի փոխվում:

Շատ ավելի վաղ «Եվրոպական կայունություն նախաձեռնություն» անկախ վերլուծական կենտրոնը զեկույց էր հրապարակել, որը կոչվում է «Խավիարային դիվանագիտություն կամ ինչպես է Ադրբեջանը ստիպում Եվրոպայի խորհրդին լռել»: Այդ զեկույցում մերկացված են Եվրախորհրդի չինովնիկները:

Անդրադարձ կա նաև Պեդրո Ագրամունտին: Ըստ զեկույցի` «նա դարձել է Եվրոպայում Ալիևի կլանի գլխավոր լոբբիստներից մեկը՝ դրա դիմաց Բաքվից ստանալով մետաքսե գորգեր, ոսկյա և արծաթյա զարդեր ու այլ շռայլ նվերներ»։ Այդպիսի եվրաչինովնիկների ծառայությունների շնորհիվ է, որ Ադրբեջանին հաջողվում է ԵԽԽՎ-ում անցկացնել հակահայկական բանաձևեր, թղթի կտորներ, որոնք բացի քարոզչությունից` որևէ գործնական դեր և նշանակություն չունեն Արցախյան հակամարտության կարգավորման առումով:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք լիազորված են զբաղվել Արցախի խնդրով, կոչ էին արել Եվրոպայի խորհրդին անհարկի չմիջամտել, չվնասել հակամարտության կարգավորմանը: Բայց ԵԽԽՎ նախագահն այդ կոչն անտեսում է: Բուն իր առաքելությունը` մարդու իրավունքների և ժողովրդավարության խնդիրները թողած, այդ մարդը խոսում է Արցախյան խնդրից:

Նա անգամ նշել է, որ ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության առումով Ադրբեջանում առաջընթաց կա: Դա այն դեպքում, երբ այդ երկրում փակվեց ԵԱՀԿ-ի գրասենյակը, «Ազատություն» ռադիոկայանը, բացահայտ քաղաքական հետապնդումների է ենթարկվում ազատ խոսքը, բանտերում նստած է 100-ից ավելի քաղբանտարկյալ: Ի վերջո, Արցախյան հակամարտությունը հենց ազգերի ինքնորոշման իրավունքի ոտնահարման հետևանք է:

Ստացվում է, որ ԵԽԽՎ-ի նախագահը սատարում է Ադրբեջանի բռնապետական ռեժիմին, արդարացնում, գովերգում և հանդես գալիս ադրբեջանական հասարակության ականջները շոյող պոպուլիստական հայտարարություններով: Այս փաստը պետք է հուզի նախ՝ Եվրոպայի խորհրդին, քանի որ վարկաբեկվում է այդ կառույցը, մյուս կողմից` դա պետք է հուզի Ադրբեջանի քաղաքացիական հասարակությանն այն իմաստով, որ հսկայական գումարներ են վատնվում անպտուղ խավիարային դիվանագիտության վրա: Ասվածը, իհարկե, չի նշանակում, թե Եվրոպայի խորհրդում Հայաստանը չպետք է ակտիվ լինի և չեզոքացնի այս երևույթները: Ճիշտ հակառակը: ԵԽԽՎ-ն դա զուտ պատգամավորական հարթակ է, ԱԺ մեր պատգամավոր պատվիրակները լուրջ անելիքներ ունեն:

Բայց գլոբալ առումով, եթե Արցախի խնդրում միջնորդ հանդիսացող ԵԱՀԿ Մինսկի խումբը, այլ կերպ ասած՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը, նման հայտարարություններ չեն անում, իսկ Ադրբեջանին որևէ կերպ չի հաջողվում ռեալ հաղթանակներ տանել դիվանագիտության մեջ և ռազմաճակատում, ապա թող Եվրոպայի խորհրդի չինովնիկների ոչինչ չորոշող հայտարարությունները լինեն Ադրբեջանի միակ հաղթանակն ու սփոփանքը:

Տիգրան Խաչատրյան

Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank