Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Կայուն կուսակցական համակարգեր

БЛОГ

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ժամանակակից քաղաքական համակարգերի կայացման գործընթացն ուսումնասիրելիս` հետաքրքիր է հատկապես ուսումնասիրել արդեն կայացած ժողովրդավարություն ունեցող երկրների փորձը, որը զուգահեռաբար կհանդիսանա փայլուն օրինակ ինչպես հետխորհրդային, այնպես էլ Արևելյան Եվրոպայի երկրներում:

Հետխորհրդային տրանսֆորմացիայի երկրների համար արևմտյան ավանդական ժողովրդավարություններից թերևս առավել մեծ հետաքրքրություն է ներկայացնում Գերմանիայի փորձը, քանզի վերջինս 1945 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, առավել մոտ է եղել այն իրավիճակին, որում հայտնվել էին այդ երկրները 90-ականների սկզբին: Իհարկե, իրավիճակներն ունեն նաև զգալի տարբերություններ, սակայն ակնհայտ է, որ Գերմանիան այդ տարիներին ստիպված էր լուծել նույն քաղաքական հիմնախնդիրը՝ միանգամայն նոր քաղաքական համակարգի ձևավորում: Հատկանշական է, որ այդ խնդրի լուծումը սկսվեց Վեյմարյան սահմանադրության լրամշակումով, ինչը ևս մեկ փաստարկ է տրանսֆորմացիայի շրջանում սահմանադրական գործընթացների կարևոր նշանակության վերաբերյալ:

Ժողովրդավարական կուսակցական համակարգերին հատուկ է կայունությունը, ճկունությունը, գործունակությունն ու դիրքորոշումների գաղափարական հիմնավորվածությունը: Գերմանիայի «Կուսակցությունների մասին» օրենքն ուղղակիորեն արձանագրում է կուսակցությունների առաքելությունը. «Կուսակցությունները՝ մասնակցում են ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանը հասարակական կյանքի բոլոր բնագավառներում, նախ նրանով, որ ազդում են հասարակական կարծիքի վրա, մղում են քաղաքական կրթության և զարգացնում են այն, խթանում են քաղաքական կյանքում քաղաքացիների մասնակցությունը»:

Կայացած ժողովրդավարության երկրներում հստակ սահմանվում են նաև կուսակցությունների սոցիալական հիմնական գործառույթները: Մասնավորապես, Գերմանիայի պարագայում դրանք հետևյալն են. մասնակցություն՝ քաղաքացիներն ունեն ոչ միայն ընտրություններում ձայնի իրավունք, այլև ակտիվորեն քաղաքական գործունեության մեջ ներգրավվելու իրավունք՝ կազմակերպելով կուսակցություններ:

«Քաղաքականության առաջարկների շուկան» գործում է որպես իշխանության բաժանման մեխանիզմ, սելեկցիա՝ խորհրդարանի և կառավարության կազմի ընտրությունը իրականացվում է բացառապես կուսակցությունների ներսում, ինտեգրացիա՝ կուսակցություններում հաջողության են հասնում նրանք, ովքեր կարողանում են համատեղել իրենց և կուսակցության շահերը, ովքեր շահագրգիռ են համագործակցելու ընդհանուր կուսակցական նպատակների իրականացման համար, սոցիալիզացիա՝ մուտք ժողովրդավարական արժեքների աշխարհ, ինքնակարգավորում՝ կուսակցություններն իրենք են լուծում իրենց առջև ծառացող խնդիրները՝ հարմարվելով արտաքին պահանջներին ու պայմաններին և իրականացնելով կազմակերպչական թարմացում, լեգիտիմացիա՝ հասարակական կյանքում փոփոխությունների առավելագույնս հաշվի առնելը ընդունվող քաղաքական որոշումներում: Մի փոքր այլ է ամերիկյան կուսակցությունների պարագայում:

ԱՄՆ քաղաքական համակարգում կուսակցությունների գործառույթներն են՝ քաղաքական գործընթացի կազմակերպում և կարգավորում: Երկու կուսակցություններն ունեն հիմնական դերակատարություն ընտրությունների անցկացման, երկրի սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման, էլիտայի ծրագրերի մշակման և կենսագործման հարցում, տարբեր մակարդակների քաղաքական ինստիտուտների կապերի ապահովում, փոփոխվող սոցիալ-տնտեսական պայմաններին քաղաքական ինստիտուտների հարմարվելու ապահովումը, բնակչության այն խմբերի սոցիալ-տնտեսական և քաղաքական հե- տաքրքրությունների ու տրամադրությունների արտահայտում, որոնց իրենք ներկայացնում են, միասնական ազգային-քաղաքական մշակույթի ձևավորում, որը հաշվի է առնում լիբերալիզմի ու կոնսերվատիզմի արժեքները, աջակցում և զարգացնում է ամերիկյան հասարակության հիմքերը:

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию