Ереван, 31.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Պետք չէ սպասել տնտեսական հրաշքի, պարզապես անհրաժեշտ է խթանել «փոքր արտահանում»-ը

АНАЛИТИКА

Աշխարհում քիչ չեն դեպքերը, երբ տնտեսական բարդ դրության մեջ գտնվող երկրները հաշված տարիների ընթացքում ոչ միայն դուրս են եկել դժվարին իրավիճակից, այլև շատ արագ վերածվել են միջազգային կարգի տնտեսական սուբյեկտի: Տնտեսագետներն այս երևույթն անվանում են «տնտեսական հրաշք», քաղաքական գործիչներն էլ ներկայացնում որպես ճիշտ քաղաքականության վառ օրինակ: Այնուհանդերձ, փաստը մնում է փաստ, որ այդ երկրները կարողացել են առնվազն լուծել իրենց խնդիրը:

Տնտեսական լուրջ և բավականին բարդ իրավիճակում է գտնվում նաև Հայաստանի Հանրապետությունը, ինչից դուրս գալու հեռանկարը դեռևս խորը մշուշում է: Այս պարագայում հարց է առաջանում՝ ի՞նչն է պատճառը, որ բազմաթիվ երկրներ մի քանի տարվա ընթացքում կարողանում են կրկնապատկել իրենց ՀՆԱ-ն, իսկ մեր երկրում անգամ չենք կարողանում նվազագույն տնտեսական աճ ապահովել: Մի կողմ թողնենք ռեսուրսների սակավության և հարակից արդեն բազմիցս քննարկված հարցերը և կանգ առնենք հիմնականի վրա: Տնտեսության զարգացվածության աստիճանը նախ և առաջ որոշվում է արտահանման ծավալներով, ինչը մեր երկրի համար քառակի պակաս է ներմուծումից: Պարզից էլ պարզ է, որ այս պարագայում ավելի շատ գումարներ հոսում են երկրից դուրս և խոսել առաջընթացի մասին, անհնար է: Այսինքն՝ պետք է անել ամեն բան արտահանման ծավալները ավելացնելու համար: Այստեղ, իհարկե, առկա է շատ լուրջ խնդիր, որը կապված է դեպի ծով ելք չունենալու, հարևանների կողմից շրջափակման և սրանցից բխող այլ խնդիրների հետ, սակայն այդ հանգամանքները որպես արդարացում ու մխիթարություն օգտագործելն անթույլատրելի է:

Խնդիրն այն է, որ արտահանման մասին խոսելիս միանգամից դիտարկում ենք հսկայական ծավալներ, խոշոր ներդրումներ ու միջազգային կապեր: Պարզ է, որ այդ մեծ պատկերացումները ստեղծված իրավիճակում իրագործելը գրեթե անհնար է, սակայն սահմանափակվել դրանով, անկարելի է: Անհրաժեշտ է խթանել այն, ինչն այս իրավիճակում հնարավոր է: Ասվածի վառ օրինակ կարող է լինել համաշխարհային առևտրի խոշոր հանգույցներից մեկը՝ Դուբայ քաղաքը: Դուբայի տնտեսական հրաշքը մեկնարկեց ընդամենը մեկ քաղաքական քայլից, երբ ոոշում կայացվեց քաղաքը հայտարարել 0-ական մաքսատուրքերի գոտի, այսինքն՝ անկախ ապրանքի տեսակից և շարժի ուղությունից՝ արտահանում, թե ներմուծում, մաքսատուք չի կիրառվում: Սա իր հերթին բերեց մարդկանց մեծ հոսք, որն էլ շղթայաբար զարգացրեց առևտուրը, շինարարությունը, ծառայություններն ու սպասարկումը, արտադրությունը և մնացած բոլոր ճյուղերը:

Վերադառնալով խոշոր արտահանման հնարավորություններ չունեցող Հայաստանին՝ կարելի է մի պարզ հարցադրում կատարել. Եթե խոշոր արտահանումները չեն ստացվում, ինչո՞ւ մենք չենք աշխատում փոքր ծավալների վրա: Ինչո՞ւ երկար տարիներ սպասել տնտեսական հրաշքի, եթե այդ հրաշքը կարելի է սկսել այսօր:

Նախ՝ նշենք՝ ինչ է «փոքր արտահանում»-ը: Աշխարհում կան միլիոնավոր փոքր ձեռնարկութուններ, անգամ անհատներ, որոնք, օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները, իրենց ծառայություններն ու արտադրանքը վաճառում են ամբողջ աշխարհում: Հայաստանում այդ խնդիրը կա, որի արդյունքում մեր ձեռնարկատերերը հիմնականում մտածում են ծավալել գործունեություն միայն ներքին շուկայի համար, քչերն են, որ կազմակերպում են փոքր ծավալի արտահանումներ: Սրա արդյունքում ներքին շուկայում լինում է թեժ մրցակցություն և կենտրոնացում: Ասվածի ամփոփ ներկայացումը արտացոլում է այն գաղափարը, որ պարզապես անհրաժեշտ է խթանել փոքր արտահանումը, որը, կարծում եմ, հնարավոր է հաշվի առնելով մեր երկրում առկա աշխատուժի, նրանց պատրաստվածության և բարձր որակի արտադրանքի և ծառայությունների առկայության պայմաններում:

Գործընթացի մեկնարկի համար նախ և առաջ անհրաժեշտ է վարել ճիշտ պետական քաղաքականություն, ստեղծել համապատասխան հարթակներ և հնարավորություներ այն գործատուների համար, որոնք կարող են զբաղվել փոքր արտահանմամբ, ինչպես նաև անհաժեշտ է լուրջ աշխատանք տանել ձեռնարկատերերի հետ և նրանց ուղղորդել դեպի արտաքին շուկաները:

Հայկ Բեջանյան

Տնտեսագետ, Past.am վերլուծաբան

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами