Ереван, 17.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Արցախում, ի վերջո, պատերա՞զմ է

АНАЛИТИКА
Այդ հարցի շուրջ մամուլում և փորձագիտական շրջանակներում չկա միասնական տեսակետ: Շատերը խուսափում են «պատերազմ» բառն օգտագործելուց՝ հավանաբար խուսափելով նաև դրա բացասական հոգեբանական ազդեցությունից: Հաճախ օգտագործում են «լարվածության աճ», «էսկալացիա», «բախումներ» բառերը, որոնք ավելի չեզոք են:
 
Ապրիլի առաջին իսկ օրը ադրբեջանական և հայկական զինված ուժերի միջև բախումները անվանում են «աննախադեպ», քանի որ դրանք ծավալվել են սահմանի ամբողջ երկայնքով, կիրառվել են հրետանի, օդուժ, որոնք, բնականաբար, պետք է ավելի շատ զոհերի հանգեցնեն: Զոհեր կան նաև խաղաղ բնակիչների շրջանում, անգամ սահմանամերձ բնակավայրերի անմեղ երեխաներն են դարձել թիրախ:
 
Զինված գործողությունների, զոհերի թվի, ոչնչացված տեխնիկայի մասին կարելի է տեղեկանալ բոլոր լրատվական կայքերում, սակայն գլխավոր հարցը, որ յուրաքանչյուրը տալիս է իրեն այդ ամենի մասին իմանալով, հետևյալն է` կրկին պատերա՞զմ է սկսվել: Այդ հարցը տալուց յուրաքանչյուր բանական մարդ կցանկանա ստանալ բացասական պատասխան: Ուստի սովորաբար ասում են, որ ոչ, պատերազմ չէ, ուղղակի թշնամին կրկին սրում է լարվածությունը, այս անգամ ավելի սանձարձակ է դարձել, ավելի են զոհերը և կորուստները:
 
Իսկապես, նորություն չէ, որ 1994թ. կնքված զինադադարից հետո էլ պարբերաբար սահմանին կրակոցներ են, բախումներ, որոնք ուղեկցվում են զոհերով, կորուստներով: Հետևաբար, ինչո՞ւ է ամեն անգամ այդ հարցը ծագում: Ի՞նչ է նշանակում պատերազմ: Պատերազմը հակամարտություն է պետությունների միջև, որը տեղի է ունենում զինված ուժերի ռազմական գործողությունների, բախումների տեսքով: Նպատակը սեփական պաշտպանությունն է կամ հակառակորդին ոչնչացնելը: Իսկ «լարվածության աճը» կամ «էսկալացիան» թեժ կամ սառեցված հակամարտության էլ ավելի սրումն է, որն ուղեկցվում է ռազմական բախումներով:
 
Հաճախ կարելի է լսել «լայնամասշտաբ պատերազմ« բառակապակցությունը: Ինչո՞վ է այն տարբերվում սովորական պատերազմից: Լայնամասշտաբ պատերազմի դեպքում կիրառվում են հնարավոր բոլոր զինատեսակները, որոնց արդյունքում ոչնչացվում են ինչպես զինված ուժերը, ենթակառուցվածքները, այնպես էլ բնակավայրերն ու խաղաղ բնակչությունը: Եթե սովորական պատերազմի դեպքում զինվորներն են միմյանց ոչնչացնում, լայնամասշտաբ պատերազմի դեպքում ոչնչացնում են նաև միմյանց ծնողներին, երեխաներին, քույրերին ու եղբայրներին, ոչնչացնում են ամենքին և ամեն ինչ:
 
Տերմինների հստակեցումից հետո ակնհայտ է, որ Արցախում, այսօր, երեկ և երեկ չէ առաջին օրը, պատերազմ է: Պատերազմ է, քանի որ 1994թ. զինադադարի կնքումից հետո ռազմական բախումները բանակների միջև երբեք չեն դադարել, միշտ որոշակի պարբերականությամբ եղել են և միշտ կողմերն ունեցել են զոհեր: Պատերազմ էր այն ժամանակ, երբ ադրբեջանական զինված ուժերը դիվերսիոն գործողություններ էին անում, երբ նրանց դիպուկահարները սպանում էին մեր զինվորներին, երբ նրանց զինված ուժերը ոչնչացնում էին մեր ուղղաթիռը:
 
Երբ սահմանին կանգնած զինվորները, անկախ ստորագրված հրադադարից, կրակում են ու սպանում միմյանց, երբեմն սպանում նաև սահմանին մոտ ապրող խաղաղ բնակիչներին, ապա դա այլ կերպ, քան պատերազմ, դժվար է անվանել: Հետևաբար, այո՛, Արցախում պատերազմ է, որը սկսվել է 1988-ից և չի ավարտվել մինչ օրս: Երկու տերմիններն էլ` «պատերազմ» ու «լարվածության աճ», կիրառելի են: Ընթանում է պատերազմ, և հիմա ականատես ենք այդ պատերազմի որոշակի էսկալացիայի կամ լարվածության աճի: Բայց պետք է միանշանակ ֆիքսել, որ այն, ինչ տեղի է ունենում սահմանին, լայնամասշտաբ պատերազմ չէ, կողմերը դեռևս չեն անցնում վտանգավոր այն սահմանագիծը, որը հանգեցնում է միմյանց տոտալ ոչնչացման` չնայած բոլոր նախադրյալներն արդեն կան: Մնում է հուսալ, որ հակառակորդի բանականությունը թույլ չի տա անցնել այդ անդառնալի սահմանագիծը: Այսուհետ սխալ է կիրառել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» հասկացությունը, այն ի սկզբանե անիմաստ հասկացություն էր: Կա՛մ լինում է պատերազմ, կա՛մ չի լինում: Կա՛մ լինում է խաղաղություն, կա՛մ չի լինում:
 
Միաժամանակ, արժե հիշատակել ԱՄՆ-ի հիմնադիր հայրերից Բենջամին Ֆրանկլինի խոսքը, որ «չի լինում լավ պատերազմ և վատ խաղաղություն»: Իսկապես, բանական մարդը հասկանում է, որ ցանկացած արժանապատիվ խաղաղություն միշտ գերադասելի է որևէ պատերազմից: Բայց մեր հակառակորդը, կարծես, այդ ճշմարտությունը չի ուզում հասկանալ: Ուստի ճշմարտությունը հակառակորդին հասկացնելու այլ տարբերակ երբեմն չի մնում, քան պատերազմում նրան լիակատար պարտության մատնելը:
 
Տիգրան Խաչատրյան
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank