Ереван, 17.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Մեր պատասխանը Ռուսաստանին

АНАЛИТИКА

Ադրբեջանի հետ քառօրյա պատերազմի ժամանակ Ռուսաստանի վարքագիծը Հայաստանում արժանացավ շատ սուր քննադատության: Գլխավոր խնդիրն Ադրբեջանին հարձակողական սպառազինություն վաճառելն է: Թեման ավելի սրվեց, երբ Ռուսաստանը պաշտոնապես հայտարարեց, որ Մոսկվան շարունակելու է զինել Ադրբեջանին: Այդ մասին սկզբում խոսեց ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինը, ապա՝ վարչապետ Մեդվեդևը` հիմնավորելով, որ եթե Ադրբեջանը Ռուսաստանից չգնի զենքը, ապա կգնի այլ երկրներից, օրինակ՝ Թուրքիայից, և իրավիճակը դրանից չի փոխվի: Ըստ ռուսական հավաստիացումների` Հայաստանին և Ադրբեջանին վաճառվում է այնքան զենք, որ ապահովվի երկու երկրների միջև ռազմական հավասարակշռությունը:

Իրականում Ադրբեջանը դժվար թե կարողանա ավելի էժան գնով ձեռք բերել ռուսական սպառազինության նման սպառազինություն որևէ այլ երկրից: Եթե անգամ որոշ երկրներ ունեն ռուսական զենքին համարժեք զենք, ապա դա անհամեմատ ավելի թանկ է: Նախ՝ պետք է ֆիքսել, որ Ռուսաստանն Ադրբեջանին վաճառում է զանգվածային ոչնչացման, հեռահար տակտիկական սպառազինություն և զինտեխնիկա, որոնք մի քանի հարյուր կիլոմետր հեռավորությունից կարող են ոչնչացնել ցանկացած ռազմական և քաղաքացիական օբյեկտ` պատճառելով հսկայական մարդկային և նյութական կորուստներ: Եթե վաճառեր միայն «Կալաշնիկով» ավտոմատ, մի քանի տանկ, մի քանի ուղղաթիռ, մի քանի սովորական զրահամեքենա, բնականաբար, հարցն այդպես սուր չէր դրվի: Խոսքը զանգվածային ոչնչացման և հեռահար հրթիռներով զենքերի մասին է:

Այդպիսի զենք վաճառելուց հետո, բնականաբար, խախտվում է ռազմական հավասարակշռությունը: Նավթով հարուստ Ադրբեջանն առաջինն է գնում, իսկ Հայաստանը ստիպված է լինում իր հերթին նորանոր սպառազինություն գնել Ռուսաստանից: Ի դեպ, անցած տարի Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվեց սպառազինություն ձեռք բերելու վերաբերյալ 200 միլիոն դոլարի վարկային պայմանագիր: Հենց միայն այդ պայմանագրի ստորագրումը փաստում է, որ հավասարակշռությունը խախտված է` հօգուտ Ադրբեջանի: Եթե Բաքուն կարող է նավթադոլարներով շատ զենք գնել, ապա Հայաստանն այդ զենքերը ձեռք բերելու համար ստիպված վարկ է ձևակերպում, իսկ ավելի հստակ` պարտքով է վերցնում:

Նախատեսվում է, որ նոր զենքերը կմատակարարվեն աստիճանաբար: Բայց շատ անսպասելիորեն Ռուսաստանը պաշտոնապես 2016թ. փետրվարի կեսերին հրապարակեց այդ զենքերի ցանկը, որում կան քառօրյա պատերազմում Ադրբեջանի կողմից օգտագործված «Սմերչ» համակարգ և ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համալիր: Ըստ պայմանագրի` այդ ցանկը պետք է գաղտնի պահվեր: Հայաստանին մատակարարվելիք սպառազինության ցանկի հրապարակումից մոտ ամիս ու կես անց Ադրբեջանը հարձակվեց: Այդ զենքերը Ռուսաստանից Հայաստան դեռ չեն հասել:

Երկրորդ կարևոր գործոնն այն է, որ Ռուսաստանը նախկին ԽՍՀՄ երկրներին զենք վաճառում է որոշ արտոնություններով` կարող է դրա դիմաց վարկ կամ պարտք ձևակերպել, անգամ հետաձգել ամբողջական վճարումը, որոշ զեղչեր է տալիս և այլն: Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը վերջերս տվյալներ հրապարակեց ռուս-ադրբեջանական նման գործարքի մասին, երբ Ադրբեջանն ուշացնում էր վճարումները: Բացի Թուրքիայից, որևէ այլ երկիր դժվար թե Ադրբեջանին նման արտոնություններով և նման ծավալի լուրջ հարձակողական զենք վաճառի: Ի դեպ, Թուրքիան նույնպես զենք ներմուծող երկիր է, չունի ռուսականին համարժեք սեփական արտադրության հարձակողական սպառազինություն:

Իսկ արևմտյան շատ երկրներ` ԱՄՆ-ի գլխավորությամբ, կտրականապես հրաժարվում են հարձակողական սպառազինություն վաճառել ակտիվ ռազմական հակամարտության մեջ գտնվող երկրներին, այդ թվում` Ադրբեջանին: ԱՄՆ-ն Ադրբեջանին մինչ օրս մատակարարել է սոսկ Կասպից ծովում ռազմածովային ուժերի համար պարեկային մոտորանավակներ, որը նույնիսկ ծիծաղելի է զենքի վաճառք համարել: Այնպես որ, ռուսական պաշտոնական հիմնավորումներն այնքան էլ համոզիչ չեն: Եվ այս իրողությունները պետք է ամեն առիթով հիշեցնել: Այս ամենի համատեքստում թերևս ավելորդ է խոսել ՀԱՊԿ-ի ու երկկողմ պայմանագրերի շրջանակում դաշնակցային պարտավորությունների մասին: Դրա մասին շատ է խոսվել և դարձել անգամ ձանձրալի:

Ի՞նչ արած: Ռուսաստանը հզոր երկիր է, հազվադեպ է իր քաղաքականության մեջ հաշվի առնում որևէ մեկի կարծիքը, առաջնորդվում է բացառապես սեփական շահերով: Հետևաբար, բավ է նեղանալ Ռուսաստանից, պարզապես անհրաժեշտ է Ռուսաստանից օրինակ վերցնել, ահա թե ինչպես: «Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի համար հավասարապես կարևոր ռազմավարական գործընկերներ են»,- այս մասին ռազմական գործողությունների թեժ օրերին Բաքվում հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Փաստորեն, ըստ Ռուսաստանի պաշտոնական մոտեցման, ՀԱՊԿ անդամ Հայաստանն ու ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի դաշնակից, հակառուսական տարածաշրջանային նախագծերի մասնակից Ադրբեջանը հավասար հարթությունում են դիտվում:

Սա նշանակում է, որ Հայաստանն իր հերթին կարող է իրեն իրավունք վերապահել հավասար հարթության մեջ դիտել Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերությունները, երկուսն էլ հավասարապես կարևորել: Այսինքն` ռազմավարական գործընկերություն զարգացնել, եթե ոչ անգամ ՆԱՏՕ-ի, ապա Եվրամիության և ԱՄՆ-ի հետ: Հայաստանին դրեցին երկու քարի արանքում` պարտադրելով որոշում կայացնել Եվրամիության ու ԵՏՄ-ի միջև՝ սպառնալով մեր անվտանգությանն անգամ:

Եթե այդ ընտրության արդյունքում իրավիճակը մեր օգտին չի փոխվել, այլ հակառակը, միայն բարդանում է, իսկ մեր դաշնակիցը մեր թշնամուն հավասարապես կարևոր է համարում իր համար, ապա մեր խնդիրն է ընդունել այդ քարտ-բլանշը: Կարելի է պարզապես հարմար պահին Եվրամիության հետ սկսել նոր գործընթաց` զուգահեռաբար ԵՏՄ-ում և ՀԱՊԿ-ում կաթվածահար անելով «անբարեխիղճ դաշնակիցների» աշխատանքը: Ահա սա կլինի մեր արժանապատիվ պատասխանը, այլ ոչ թե ամեն օր լաց ու կոծ կապելն ու բողոքելը: Ռուսներն ունեն մի շատ դիպուկ խոսք` «Какой привет, такой ответ»: Եվ սրանում չկա որևէ հակառուսականություն, սա զուտ քաղաքականություն է կամ «Ничего личного, просто бизнес», ինչպես ռուսական կողմը հիմնավորում է զենքի վաճառքն Ադրբեջանին:

Տիգրան Խաչատրյան

Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank