Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ռիոյի Օլիմպիական խաղերի անցկացման համար խոչընդոտներ չկան. ՀՀ-ում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան

СПОРТ

Ամառային 31-րդ Օլիմպիական խաղերը, որ սկսվելու են ընդամենը 94 օրից՝ տևելով օգոստոսի 5-21-ը, իրենց վրա են սևեռելու աշխարհի ավելի քան 5 միլիարդ մարդկանց ուշադրությունը: Այս և Օլիմպիական խաղերի հետ կապված մի շարք այլ հարցերի մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում խոսեց ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդոսն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն:

«Արմենպրես»-ը հաղորդում է, որ դեսպան Մոնտեյրոն վստահ է՝ 31-րդ Օլիմպիական խաղերի կազմակերպումը բավականին մանրակրկիտ մշակվել է, մեծամասշտաբ  նախապատրաստական աշխատանքներ են տարվել և ոչինչ չի կարող խանգարել մարզական խոշոր միջոցառման կազմակերպմանը: Մարզական կառույցների զգալի մասն արդեն պատրաստ է հյուրընկալելու օլիմպիան խաղերի շրջանակներում կայանալիք մրցաշարերը:

«Ոչ Բրազիլիայում ներկա քաղաքական վիճակը, ոչ էլ զիկա համաճարակը չեն կարող խանգարել մարզական տոնի կազմակերպմանը: Բրազիլիան խոշոր միջոցառումներ կազմակերպելու փորձ է ձեռք բերել վերջին տարիներին, այնպես որ մարզական տոնը կայանալու է: Այլընտրանք չկա»,- ասաց դեսպան Մոնտեյրոն՝ հավելելով, որ ցանկանում է Հայաստանի ներկայացուցիչներին միայն օլիմպիական ոսկե մեդալներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեսպան Մոնտեյրոն Օլիմպիական խաղերի ընթացքում գտնվելու է Հայաստանում և երկրպագելու է հայ օլիմպիականնների հաղթանակի համար. «Օլիմպիական ավանում փնտրել և գտել եմ տեղը, որտեղ ելույթ են ունենալու հունահռոմեական ոճի ըմբիշները: Վստահ եմ՝ Հայաստանը կարողանալու է օլիմպիական մեդալներ նվաճել: Միայն ոսկե մեդալներ եմ ցանկանում Հայաստանի ներկայացուցիչներին»:

Խոսելով Օլիմպիական խաղերի շրջանակում Բրազիլիայի կառավարության, ինչպես նաև այլ կազմակերպությունների կատարած ներդրումների մասին՝ դեսպանը նշեց, որ դրանք ժառանգվելու են բրազիլացիներին, ովքեր Օլիմպիական խաղերից հետո կարող են ենթակառուցվածքներին տեր կանգնել այնպես, ինչպես հարկ են համարում: Վերհիշելով 2014 թ. Բրազիլիայում տեղի ունեցած ֆուտբոլի աշխարհի առաջնության օրինակը՝ դեսպանը նշեց. «Օլիմպիական խաղերի համար պատրաստված մարզական կառույցները հետագայում կարող են ծառայել բրազիլացի ժողովրդին: Ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո, օրինակ, մի շարք կառույցներ դարձան դպրոցներ: Եթե չեմ սխալվում, ներկայում այդպիսի 5 դպրոցներ կան Բրազիլիայում»:

Օլիմպիական խաղերի մարզական նշանակությունը կարևորելով՝ Բրազիլիայի դեսպանն ընդգծեց, որ վերջին տարիներին բրազիլացիները հնարավորինս ավելի են հետաքրքրվում սպորտով. «Եթե նախկինում խնդիր էր դպրոցականներին դպրոցից հետո ընդգրկել մարզական խմբակներում, ապա այսօր կարևոր է, որպեսզի Բրազիլիայի մարզական կյանքում կայունություն լինի: Իհարկե, շատերն են լսում բրազիլացի մարզիկների հաջողությունների մասին, սակայն դրանք պետք է կայուն լինեն: Ոչ միայն նետաձգության, վազքուղային մարզաձևերում, վոլեյբոլում, ֆուտբոլում են հաջողություններ անհրաժեշտ: Մենք ավելին ենք ուզում մեր մարզիկներից, ցանկանում ենք շատ բարձր մակարդակի հասցնել սպորտը մեր երկրում»:

Ավելի քան 12 մլրդ ԱՄՆ դոլար է պահանջվել մարզական ենթակառուցվածքները կարգի բերելու և թարմացնելու, տրանսպորտային նոր, գերժամանակակից համակարգ ստեղծելու համար, որի զգալի մասը եղել է առանձին կազմակերպությունների կողմից: Բրազիլիայի կառավարությունը ևս անմասն չի մնացել. խոշոր ներդրումներ են կատարվել, որոնք հետագայում ծառայելու են երկրի ժողովրդին:

Խոսելով Օլիմպիական խաղերի Ռիոյում անցկացվելու անվտանգության մասին՝ դեսպանը շեշտեց, որ մարզիկների, միջոցառումը լուսաբանող լրագրողների և երկրի հազարավոր հյուրերի համար անվտանգության բարձր մակարդակ է ապահավվել. «47 հազար քաղաքացիական անվտանգության ներկայացուցիչներ և 38 հազար ռազմական անվտանգության ներկայացուցիչներ այդ ընթացքում փորձելու են պաշտպանել մարզական միջոցառմանը մասնակցող թե մարզիկների, թե հյուրերի և թե լրագրողների անվտանգությունը: Մենք չենք թաքցնում, որ Ռիոյում կան մի քանի վտանգավոր թաղամասեր և օրենքի հետ խնդիրներ ունեցող խմբավորումներ, սակայն անհանգստանալու և մտահոգվելու կարիք չկա: Միջոցառման ժամանակ անվտանգության մակարդակը բավականին բարձր կլինի: Արդեն իսկ փորձ ունենք, այնպես որ սա նորություն չի լինի երկրի համար»:

Վերջին տարիներին, ըստ դեսպանի, զգալիորեն նվազել է սպանությունների թիվը երկրում, ինչը դրական միտում է դեպի առավել անվտանգ հասարակություն. «Տարիներ առաջ կարելի էր ասել, թե գրեթե պատերազմական վիճակ էր Ռիոյում՝ մահացությունների մեծ թիվը հաշվի առնելով, սակայն ներկայում շատ բան բարեկարգվել է, դեպի դրական փոփոխության ենթարկվել»:

Մայիսի 3-ին տեղական ժամանակով 10:30-ին Օլիմպիական խաղերի կրակն արդեն ժամանել է Բրազիլիա, ինչը, դեսպանի կարծիքով, բավականին խորհրդանշական է. «Օլիմպիական կրակը շրջելու է Բրազիլիայի 329 քաղաքներով և օգոստոսի 4-ին հասնելու է Ռիո: Օգոստոսի 5-ին մենք ականատես կլինեն Օլիմպիական խաղերի բացման արարողությանը, որը շատ շքեղ կլինի: Թե ինչ կտա աշխարհին Բրազիլիան, կտեսնեք Օլիմպիական խաղերի ընթացքում»:

Հայաստանում Բրազիլիայի դեսպանը կարևորել է նաև սեպտեմբերի 8-ին Ռիոյում մեկնարկող Պարալիմպիկ խաղերի անցկացումը, որոնց մասնակցելու են հազարավոր մարզիկներ, ովքեր հաշմանդամության խնդիրներ ունեն. «Այդ միջոցառումը ևս շատ կարևոր է, այնպես որ չնայած ուշադրությունը սևեռվում է աշխարհի 206 երկրներից ավելի քան 10,900 մարզիկներ հյուրընկալող Օլիմպիական խաղերի վրա, այունամենայնիվ, հազարավոր մասնակիցներ կլինեն նաև Պարալիմպիկ խաղերի ժամանակ»:

Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի շրջանակներում սպասվում են 30-ից ավելի մարզական խոշոր մրցաշարեր, որոնք մեկնարկելու են օգոստոսի 5-ին: Միայն ֆուտբոլի օլիմպիական մրցաշարը կմեկնարկի օգոստոսի 3-ին:

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию