Ереван, 31.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Բարդակ» Բագրատաշենի մաքսակետում. Ավելորդ քաշքշուկներն անխուսափելի են դարձել

АНАЛИТИКА

Վերջին շրջանում, առավել քան երբեք, հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել մաքսային հսկողություն իրականացնող մարմինը: Ըստ շրջանառվող լուրերի` տվյալ կառույցն աշխատում է ըստ շահավետության` անտեսելով օրենք ու օրենսգիրք:

Քաղաքացիները մեկ անգամ չէ, որ իրենց դժգոհությունն են հայտնել մաքսակետերում իրականացվող հսկողության վերաբերյալ, որն իրականացվում է մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից:

Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների զննումը, ելնելով մաքսային ձևակերպումների և մաքսային հայտարարագրման ընթացակարգերից, ինչպես նաև ապրանքների և տրանսպորտային միջոցների զննումն ընտրողականությամբ իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կողմից սահմանված չափանիշներից, իրականացվում է մի քանի եղանակներով՝ տրանսպորտային միջոցների նախնական արտաքին զննում, ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողում՝ առանց զննման, ապրանքների մասնակի զննում, ապրանքների և տրանսպորտային միջոցների մանրակրկիտ զննում:

Ինչպես գիտենք, ապրանքների Հայաստան ներկրումը կատարվում է հետևյալ կերպ. մաքսակետի մուտքի մոտ ստուգվում է մեքենայի բեռնախցիկը, սահմանված չափից ավելի ներմուծվող ապրանք հայտնաբերելու դեպքում մեքենան ուղեկցվում է մաքսային տերմինալ, որտեղ ապրանքները փաստաթղթավորվում են (մաքսազերծում կամ հայտարարագիր), ինչից հետո քաղաքացին մուտք է գործում ՀՀ տարածք:

Նկատենք, որ մաքսային զննման, մաքսային զննման ընտրողականության, ֆիզիկական անձանց նկատմամբ հսկողության իրականացման մասին օրենքում նշված չէ, որ մաքսային մարմինների կողմից իրականացվող զննումը կարող է իրականացվել մեկ անգամից ավել: Սակայն պետք է նկատենք, որ, օրինակ ,Բագրատաշենի մաքսային անցակետում ապրանքների զննումն իրականացվում է երկու, հնարավոր է նաև երեք անգամ, նույնիսկ՝ չորս անգամ:

Վերջին օրերին, պատճառաբանելով ղեկավարից ստացված հրամանը, սույն մաքսակետում ապրանքների ստուգում և զննություն է իրականացվում նույնիսկ ուղեփակոցի մոտ, որտեղ հերթապահություն իրականացնող աշխատակիցների միակ գործառույթը մաքսային մարմնի տված փաստաթղթի առկայությունը ստուգելն է: Այսինքն քաղաքացին ընկնում է բյուրոկրատական և, ամենակարևորը, ապօրինի մի շղթայի մեջ, որը սրտամկանի ինֆարկտի և կոռուպցիայի լուրջ ռիսկեր է պարունակում: Եթե համապատասխան ապրանքները անցել են համապատասխանաբար հսկիչ կետ - մաքսատխկետ շղթայով, ինչու՞ է անհրաժեշտություն առաջանում ապօրինաբար երրորդ կետում, առանց կրկնակի զննության արձանագրության, կրկին ստուգումներ անցկացնել: Հարցի պատասխանը, կարծում եմ, կտա ցանկացած երրորդ դասարանի աշակերտ: Ի դեպ, առանց համապատասխան արձանագրության կրկնակի զննություն իրականացնելը խստագույնս պատժելի է օրենքով: ՊԵԿ ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, կարծում եմ, լուրջ մտածելու թեմա ունի այս առումով:

Եթե ձեզ թվում է, որ հերթերում քարշ գալով ստուգումների ու նյարդային պատերազմի եզրափակիչը ավարտվում է ուղեփակոցի մոտ՝ չարաչար սխալվում եք: Չի բացառվում, որ մաքսային տարածքը լքելուց հետո հանդիպեք գորշ գայլերին  մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներին, ովքեր, կրկին առանց կրկնակի զննության արձանագրության, կքրքրեն ձեր ուղեբեռը:

Մեկից ավելի անգամներ իրականացվող զննությունը ոչ միայն անօրինական է, այլև խիստ կասկածելի, կասկածելի է կոռուպցիոն ռիսկերի առումով, քանզի անհասականլի է, թե ինչու հայրատարարագիր լրացնելու ու ապրանքների մեկանգամյա զննություն անցնելուց հետո մարդիկ ստիպված պետք է վատնեն թանկարժեք ժամանակն ու անցնեն նույն զննությունը երկրորդ ու երրորդ ու չորրորդ անգամ:

Դե իսկ նույն Բագրատաշենի մաքսակետում կատարվող մեկ այլ ապօրինություն ուղղակի թշմանություն է մեր քաղաքացիների նկատմամբ: Ենթադրենք ՀՀ քաղաքացին Հայաստան ապրանք է ներմուծում երկու ավտոմեքենայով. մաքսակետի աշխատակիցները ստիպում են յուրաքանչյուր մեքենայի բեռը մաքսազերծել առանձին հայտարարագրերով՝ քաղաքացուն դրդելով լրացուցիչ վճարումների և բյուրոկրատական քաշքշուքների:

Հույս ունեմ, որ ՊԵԿ ղեկավարները կձեռնարկեն հրատապ քայլեր, որոնք  կազատեն մարդկանց տվյալ կառույցի ճիրաններից: Փաստորեն ինչ է ստացվում, պետական կառույց ներկայացնող մարմինը սեփական ոչ օրինական քայլերով կարծես թե դրդում է ապրանք ներկրողներին՝ լուծել իրենց խնդիրները զարտռուղի ճանապարհներով:

Հուսով ենք, որ պատկան մարմինները հետևողական կլինեն խնդրի նկատմամբ ու կարգի կհրավիրեն տվյալ կառույցի գործունեությունը, ինչպես նաև Բագրատաշեն մաքսակետի ղեկավարությանը, որոնք այնքան փնթի են աշխատում, որ այնտեղ մտնելիս չես կարող պարզապես նողկանք չապրել:

Սոսե Չանդոյան

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами