Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ի՞նչ հնարավորություններ է ստեղծում հայկական կողմի համար և ինչպիսի՞ զարգացումների կարող է հանգեցնել Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևը

БЛОГ

Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վեր կանգնելով Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևի տեքստի բուն բովանդկության մեկնաբանությունից, այնուամենայնիվ, շատ ավելի առարկայական է կենտրոնանալ այն արդյունքների և հետևանքների վրա, ինչը կարող է առաջացնել «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» բանաձևը ոչ միայն Հայ պահանջատիրության իրավական կողմի համար, այլև՝ Թուրքիայի հետագա «պատասխան» գործողությունների, Թուրքիա-Գերմանիա, Թուրքիա-ԵՄ հարաբերությունների տեսանկյունից:

Մեր մասով, բնականաբար, նախ և առաջ առավել էական է մասնագիտական շրջանակների կողմից հնարավորինս հապճեպ կերպով Բունդեսթագի բանաձևից բխող հնարավորությունների քննարկման, կիրառելիության մեխանիզմների հաշվարկման, իրավական փաթեթավորման ուղղությունը և փաստի օգտագործումը Հայոց ցեղասպանության համար պատասխանատվության և հետևանքների վերացման գործընթացում:

Ինչ վերաբերում է Թուրքիայի հնարավոր պատասխան քայլերի համատեքստին, ապա, թերևս, հենց այս տիրույթում է խնդիրը բավական խնդրահարույց և որոշակիորեն անկանխատեսելի:
Մի բան ակնհայտ է, որ Գերմանիայի նման քայլի տրամաբանության մեջ, այնուամենայնիվ, քաղաքական բաղադրիչը գերակայում է բարոյականին, հակառակ դեպքում, ասենք, Գերմանիայի խորհրդարանի կողմից նմանատիպ բանաձև կընդունվեր առնվազն սրանից 1 տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված, իսկ նախորդ տարվա ընթացքում Գերմանիայի և Թուրքիայի միջև հատկապես քաղաքական հարաբերությունների հարթությունում բավական լուրջ շրջադարձներ են տեղի ունեցել. հետևաբար, կասկածից վեր է, որ Բեռլինի նման քայլը նաև պատասխան գործողություն էր Թուրքիայում իշխող վարչակարգի անհետևողական և շանտաժային գործելաոճի:
Ինչ խոսք, կասկածից վեր է նաև, որ «այս խմորը դեռ շատ ջուր է ծեծելու» ոչ միայն ուղղակիորեն Թուրքիա-Գերմանիա հարաբերությունների տարաբնույթ շրջանակի, այլև, առհասարակ, Թուրքիա-ԵՄ փոխգործակցության համատեքստում. այս կառույցի ամենաառանցքային 2 դերակատարների՝ Ֆրանսիայի, հետայսու նաև Գերմանիայի հետ, փաստորեն, Թուրքիան լրջագույն խնդիրներ ունի:
Իսկ սա նշանակում է, որ փաստացի փակուղի է մտնելու Թուրքիա-ԵՄ նախկինում ձեռք բերված քաղաքական, տնտեսական համաձայնությունների կենսագործման գործընթացը և հատկապես՝ փախստականների հիմնախնդրի, մերձավորարևելյան հակամարտությունների կարգավորումը: 
Նաև այս համատեքստում, պետք է դիտարկել Թուրքիայի պատասխան քայլերի շրջանակը, որը քարոզչական, հռետորաբանական, դիվանագիտական, քաղաքական հարթություններից շատ ավելի առարկայական ազդեցություն կարող է ունենալ Եվրոպայում որոշակի ֆորս-մաժորային, «անակնկալ» իրավիճակների առաջացման գործում. որպես օրինակ՝ Անկարան բոլոր տեսակի «փախստականների» համար բացելու է բոլոր հնարավոր արտագաղթի ուղիները դեպի Եվրոպա…

Հաջորդ կարևոր, նաև վտանգավոր հանգամանքն այն է, որ փաստացի բռնապետության գնացող Թուրքիան, ղեկին ունենալով Ռ.Թ. Էրդողանի նման անկանխատեսելի և անհավասարակշռված առաջնորդ, այսօր հայտնվել է լուրջ միջազգային մեկուսացման մեջ՝ խնդրահարույց հարաբերություններ ունենալով ոչ միայն տարածաշրջանային մի շարք կարևոր դերակատարների, այնպես էլ՝ աշխարհաքաղաքական լրջագույն խաղացողների՝ Ռուսաստանի, ԵՄ-ի, մասամբ նաև՝ Չինաստանի հետ: Այս համատեքստում, ըստ էության, արտաքին հարաբերությունների համար առկա զգալի ներուժն առարակայացնելու Թուրքիայի եզակի ուղղությունը մնում է իսլամական վեկտորը, որի իրականացման ճանապարհին, մեծ հավանականությամբ, Անկարան կարող է գնալ անգամ ռազմական այնպիսի գործողությունների, որոնք փաստի առաջ կկանգնեցնեն միջազգային հանրությանն՝ առաջացնելով Անկարայի հետ անհապաղ կերպով երկխոսելու հրամայական:

Հ.Գ. ԳԴՀ Բունդեսթագի կողմից վերոնշյալ բանաձևի ընդունմամբ, քրեական իրավունքի եզրաբանությամբ, փաստացի ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ հանցագործը՝ տվյալ դեպքում՝ նրա իրավահաջորդը՝ Թուրքիայի Հանրապետությունն, նաև սեփաան ժխտողականության պատճառով պատին է սեղմվել. նրա «հանցակիցները»՝ նախ Ավստրիան, ապա նաև Գերմանիան, ճանաչելով Հայոց ցեղասպանության իրողությունը և ընդունելով դրանում իրենց իրավանախորդների մեղսակցության հանգամանքն, ըստ էության, այդպիսով նվազեցնում են իրենց պատասխանատվության չափաբաժինը՝ տրամագծորեն հակառակ իրավիճակը ստեղծելով բուն հանցագործի համար:

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами