Ереван, 24.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


Աննա Դովլաթյան. «Դավիթը շատ է օգնում ինձ»

ФОТО

Blognews.am-ը գրում է.

Երգչուհի Աննա Դովլաթյանը շուտով իր երկրորդ դերով կներկայանա հեռուստասերիալում. նա նկարահանվելու է ռեժիսոր Ելենա Արշակյանի «Կայարան» բազմասերիանոց ֆիլմում։ BlogNews-ի հետ զրույցում Աննան խոսել է մասնագիտական հմտություններ ձեռք բերելու և այս ասպարեզում ավելի պրոֆեսիոնալ ներկայանալու ցանկության մասին։

 - Աննա՛, շուտով երկրորդ դերով կներկայանաս հեռուստադիտողներին․ կարծես թե, քեզ գտար այս ամպուլայում։

- Թող ձևական համեստություն չթվա, սակայն ես ինձ դեռ չեմ համարում դերասանուհի։ Այդ մասնագիտությունը շատ խորն է, յուրաքանչյուր դեր պետք է կարողանաս անցկացնել քո միջով, որպեսզի կերպարդ ճիշտ հասցնես հանդիսատեսին։ Հեռուստադիտողը միանգամից զգում է, երբ անկեղծ չես։ Եթե պրոֆեսիոնալ դերասանուհի չես, պետք է պրոֆեսիոնալ մարդկանց օգնությամբ շատ աշխատես քեզ վրա։

Ինձ դուր է գալիս այս աշխատանքը. յուրաքանչյուր դեր նաև ուսուցողական է, քանի որ արհեստականորեն հայտնվում ես նոր իրավիճակում, կերպարիդ հետ փորձ ձեռք բերում՝ ինչպես կարելի է քեզ պահել տվյալ իրավիճակում։ Կերպարից շատ բան ես կարողանում քաղել։

Առաջին անգամ եմ աշխատելու Ելենա Արշակյանի հետ, սակայն արդեն հասցրել եմ կողքից նայել նրան՝ որպես ռեժիսորի։ Անկախ նրանից, որ նա կին է, կարողանում է շատ պրոֆեսիոնալ ձևով ղեկավարել թիմին, իսկ դա հեշտ չէ։ Նրան նաև որպես մարդ եմ գնահատում։

- Մասնագիտական կրթություն ստանալու մասին մտածո՞ւմ ես։

- Որքան շատ ես խաղում, այնքան ավելի ես բացվում, փորձ ես ձեռք բերում։ Առաջին դերն ինձ համար ավելի ռիսկային էր, հիմա որոշ չափով փորձ ունեմ։

Թատերական ընդունվելու մտադրություն չունեմ, սակայն հուսով եմ՝ նաև ռեժիսորի օգնությամբ կկարողանամ ճիշտ գրքեր ընտրել։

- Շատ դերասաններ համարում են, որ եթե պրոֆեսիոնալ ես, պետք է պատրաստ լինես նաև բաց տեսարանների։ Գիտեմ, որ դու հրաժարվում ես նկարահանվել բաց տեսարաններում։

- Հենց դրա համար էլ ես ինձ պրոֆեսիոնալ դերասանուհի չեմ կարող համարել։ Դերասանուհին պետք է պատրաստ լինի ամեն տեսարանի, սակայն Հայաստանում այդ պրոֆեսիոնալիզմը կարող է վուլգար  նայվել։ Ես իրավունք չունեմ որևէ մեկին քննադատելու, սակայն ինքս չեմ նկարահանվի համբույրի, բաց տեսարաներում, անբարոյականի դեր չեմ խաղա։

- Այսինքն՝ քեզ համար ավելի կարևոր է՝ ինչ կխոսեն մարդիկ, ոչ թե՝ ինչ  դու ես մտածում։

- Մեկը մյուսի հետ կապված է։ Ես այնպիսի մարդ չեմ, ով կասի, թե իր համար մեկ է՝ իր մասին ինչ կխոսեն։ Եթե հասարակության մեջ ես ապրում, պետք է հաճելի լինես  մարդկանց։ Եթե մի բան ինձ տհաճ է, ես չեմ անում, եթե չեմ ընդունում, ուրեմն՝ չեմ ընդունում։ Ինձ համար առաջնայինն իմ ընտանիքն է, իմ դաստիարակությունը, որն ինձ շատ բաներ թույլ չի տա։

- Ընկերդ՝ Դավիթը, բավականին խիստ է։ Նրա ազդեցությունը մե՞ծ է դիրքորոշմանդ վրա։

Դավիթը միշտ կողքիս է և վստահ է, որ սխալ որևէ բան չի կարող լինել։ Դավիթը, իհարկե, դեմ կլինի նման տեսարաններին, սակայն մեր դեպքում դա երբեք չի քննարկվել, որովհետև ինքս էլ թույլ չեմ տա, որ հերթը հասնի նման խոսակցության։

- Իսկ դու ինչպե՞ս ես վերաբերվում իր մասնակցությամբ բաց տեսարաններին։

- Ես դրան շատ նորմալ եմ նայում, որովհետև նա տղա է։ Երբ ծանոթանում ես ներքին խոհանոցին, ճանաչում ես քո կողակցին, շատ հարցերի այլ կերպ ես նայում։ Ես խանդոտ չեմ, կարծում եմ՝ Դավթի խանդը երկուսիսի համար էլ հերիք է:)

- Դավիթն էլ մասնագիտությամբ դերասան չէ, բայց ավելի փորձառու է։ Խորհուրդներով օգնո՞ւմ է քեզ։

- Դավիթը շատ է օգնում ինձ։ Ամեն տեղ կողքիս է։ Ես լսում և հարգում եմ իրեն, քանի որ յուրքանչյուր առումով ինձ օգնում ու ճիշտ ուղու վրա է դնում։ Երբ մարդը և՛ գործով, և՛ խոսքով, և՛ հոգեպես կողքիդ է լինում, շատ է ուժ տալիս։ Ինքն էլ է ինձ հետ պարապում է։

Դավիթը միշտ ասում ու անգամ ստիպում է, որ կարդամ, ուսումնասիրեմ մասնագիտական գրականություն։ Ինքը շատ է կարևորում, որ դերասանն էմոցիաները վերապրի, ու ինձ միշտ խորհուրդ է տալիս միջովս  անցկացնեմ դերը, նոր խաղամ։ Ֆիլմեր նայելը ևս  կարևորում է, հաճախ միասին ֆիլմեր ենք դիտում։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

«Осветим темноту вместе»: подарок Самвела Карапетяна ГюмриВо Франции проводится расследование по факту кибератаки на почту: сообщается о пророссийских хакерахЗа ситуацией вокруг армянской Церкви следят и в Лондоне — замглавы британского МИДГеоргий Макарян из Балашихи стал чемпионом мира по бразильскому джиу-джитсу«Тайный Санта» на idplus: анонимные подарочные картыФСБ России сообщила о предотвращении теракта на магистральном нефтепроводеПентагон: наращивание военной мощи Китая делает США уязвимымиАрмянский бренд Yeprem представлен в 5-м сезоне сериала «Эмили в Париже»Трамп рассмешил Сталлоне на вручении премииBrent подорожала до $62,46 за баррельВласти Армении не способны решить стоящие перед экономикой вызовы: КарапетянПапа римский Лев: «Очень печально, что Россия отказалась от перемирия»Новогоднее мероприятие «Евразии» в Ереване: вручение дипломов, кинопоказ и встреча с Дедом МорозомСотрудничество между фондом «Музыка во имя будущего» и «Барур» - во имя распространения армянской музыкиЮнибанк завершил размещение бессрочных облигаций раньше срокаРазве дворовая команда сможет победить профессионалов. Аршак КарапетянСтипендии для 100 студентов из Арцаха в рамках программы IDBank «Бок о бок»Подведены итоги второго конкурса финансовой грамотности Junius Кому и за что благодарен Пашинян?... «Паст»В конце года правительство занято «соскабливанием» денег: «Паст»Что происходит, когда одного человека нет в Армении? «Паст»Роберт Амстердам рассказал престижному телеканалу о преследовании христиан в АрменииПутин: Товарооборот с Арменией скорректировалсяПашинян заявил Путину о важности восстановления ж/д, соединяющих Армению с Азербайджаном и ТурциейГосдеп опроверг сообщения о $60 млрд США на восстановление ГазыПесков: данные о якобы желании РФ восстановить сферы влияния СССР ошибочны НАТО откроет в Румынии крупный центр для поставок оружия УкраинеСотни семей в Раздане получили гуманитарную помощьАрмянский фильм победил на Первом морском молодежном фестивале вертикального кино и видео «Золотой Якорь»Украинские беспилотники атаковали причалы и суда в крупном нефтяном порту Краснодарского краяЗолото подорожало выше $4380 за унцию и обновило ценовой рекордO Ялтинской конференции и её наследии: обсуждение в «Евразия-Армения»Власти РА и некоторые заблудшие священнослужители должны отказаться от своих идеологии: «Паст»Очередная неудача Никола Пашиняна: «Паст»«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитованных при МИД РФЕдинство против разрушения Церкви: «Паст»Артур Даниелян – бронзовый призер «Кубка Сильнейших» в МинскеКартина «Почтальон» Карена Геворкяна удостоилась специального упоминания на фестивале документального кино в КрасноярскеГенсер: Рубен и другие армянские христианские заключённые находятся в тюрьме за защиту права народа Нагорного КарабахаBernama: в Малайзии из-за наводнений эвакуировали более 15 тыс. человекПерсидский залив окрасился цветом крови, как в библейском пророчествеС азербайджанской железнодорожной станции Беюк-Кясик отправлен состав с топливом для АрменииUcom и SunChild реализуют программу «Умное наблюдение за птицами» Макрон заявил, что Европа должна быть готова к прямым переговорам с РоссиейПоведение властей Армении демонстрирует, что Пашинян вышел за рамки закона: Роберт АмстердамНапряжная ситуация во дворе церквиВпервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»Что не простили губернатору Ширака? «Паст»Кампания абсолютного меньшинства против Армянской Церкви: «Паст»